«ԱԶԳ», 05-05-2011: Հոլոքոսթի զոհերի հիշողության շաբաթվա շրջանակներում երեկ Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտում պատմական գիտությունների դոկտոր Հարություն Մարությանն անդրադարձավ Հայոց ցեղասպանության եւ հրեական Հոլոքոսթի հիշողության կառուցվածքային առանձնահատկություններին: Նրա գնահատմամբ` եթե հրեական Հոլոքոսթի վերաբերյալ կան տասնյակ հետազոտություններ, ապա Հայոց ցեղասպանության մասին հետազոտություններն անհամեմատ քիչ են. հիմնական հետազոտություններն էլ կատարել են սփյուռքահայ հեղինակները, որոնք հարցին անդրադարձել են այլ խնդիրների համատեքստում: «Յուրաքանչյուր երեւույթի ընկալմանը մեծապես նպաստում է, թե հարցն ինչպես են մատուցում, ինչ մակարդակով ու հստակությամբ: Այդ առումով Հոլոքոսթի պատմությունն ավելի ընկալելի է ներկայացված, քան Հայոց ցեղասպանությունը: Հոլոքոսթը բաժանված է ժամանակահատվածների եւ այդպես էլ ներկայացված է ոչ միայն դասագրքերում, այլեւ թանգարաններում: Հայոց ցեղասպանության դեպքում, հատուկ ուսումնասիրության սկզբնական փուլում որպես ցեղասպանության տարեթիվ ընդունվել է 1915-1916 թթ.: Որոշ ժամանակ անց Հայոց ցեղասպանության տարեթվեր համարվեցին 1915-1923 թթ.: Հարց բարձրացվեց անգամ Հայոց ցեղասպանության հիմք անվանել 1894-1896 թթ. համիդյան կոտորածները: Նյութն առավել ընկալելի դարձնելու ու մատուցելու համար անհրաժեշտ է առանձնացնել ու բնութագրական որակումներով հստակեցնել Հայոց ցեղասպանության փուլերը», ասում է Մարությանը:
«Հոլոքոսթի զոհերը հրեա ժողովուրդն են: Սա ընդունված տեսակետ է ողջ աշխարհում: Մինչդեռ հայերը, մինչեւ 1960-ականները, Հայոց ցեղասպանությունը ներկայացնելու համար որպես բնորոշում տալիս էին Մեծ Եղեռն արտահայտությունը: Եթե հրեական Հոլոքոսթը համարժեք է ցեղասպանության ոլորտին առնչվող միջազգային իրավունքի տարրին, համաձայնություններին, ապա նույնը չի կարելի ասել Մեծ Եղեռն արտահայտության մասին, որը միջազգային իրավունքի բնագավառում ցեղասպանությանը համարժեք եզրույթ չի գնահատվում: Երբ ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման հայերին ուղղված ուղերձում օգտագործում է Մեծ Եղեռն եզրը, այն իրավաբանորեն համազոր չէ ցեղասպանություն հասկացությանն ու չի նպաստում Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչմանը»:
Հոլոքոսթն ուսումնասիրող պատմաբաններն այն առանձնացնում են 20-րդ դարի մյուս ցեղասպանություններից` ներկայացնելով որպես բացառիկ երեւույթ, որը համադրելի չէ այլ ժողովուրդների ցեղասպանության հետ:
«Հիմնական փաստարկն այն է, որ հրեաներին չէին առաջարկում կամ ստիպում փոխել կրոնը` այդ կերպ փրկելով կյանքը: Մինչդեռ Հայոց ցեղասպանության պարագայում հաճախ է շեշտվում, որ հազարավոր հայեր փրկվել են` ընդունելով մահմեդականություն»: Հայ պատմաբաններն էլ Հայոց ցեղասպանության առանձնահատկությունները շեշտելիս ընդգծում են, որ այն դարասկզբի առաջին ցեղասպանությունն է, որի չդատապարտումը հիմք հանդիսացավ Հոլոքոսթի իրականացման համար:
Շարունակելով ներկայացնել Հայոց ցեղասպանության եւ Հոլոքոսթի հիշողության առանձնահատկությունները` Մարությանը հավելում է, որ պատմաբանները Հոլոքոսթին էթնիկ շեշտադրում չեն տալիս, այլ նացիզմի, ռասիզմի եւ ֆաշիզմի համարժեք հասկացությունների մեջ ներկայացնում կատարվածը:
«Անցյալում տեղ գտած հակամարտությանը չեն հաղորդում էթնիկ որակումներ: Դրանք դիտարկում են որպես հանցագործ բնույթ ունեցող գաղափարախոսության գործունեության արդյունք: Մինչդեռ հայ քաղաքագիտական միտքը մեկ դար շարունակ Հայոց ցեղասպանության պարագայում շեշտում է այն իրագործողների էթնիկ միտքը: Շեշտադրումներն առավելապես ուղղորդված են ցեղասպանությունն իրականացնողների էթնիկ պատկանելությանը: Նման վիճակի համար պատասխանատու է նաեւ թուրքական ժխտողական քաղաքականությունը: Քանի դեռ ցեղասպանության փաստը ճանաչված չէ այն իրականացնող իրավահաջորդների կողմից, ցեղասպանությունը էթնիկ ոլորտից չի տեղափոխվել գաղափարախոսական դաշտ, հայերն ունենալու են «հավերժական թշնամիներ»»:
Մարությանն ուշադրություն է հրավիրում այն հանգամանքին, որ վերջին տարիներին հատկապես երիտասարդության շրջանում կա տեսակետ, որ ցեղասպանությունը որոշակի ձեւախեղումներ է առաջացնում հայերի հոգեբանության մեջ: Ցեղասպանության մասին խոսելիս հատկապես շեշտվում է այն հանգամանքը, որ Օսմանյան կայսրության հազարավոր հայեր զանգվածաբար կոտորվել են, «առանց դիմադրության մորթվել ոչխարների նման»:
«Այս գաղափարի հաստատմանը մեծապես նպաստել է խորհրդային շրջանի հայ գրականությունը: Խորհրդային ղեկավարությունը չէր արգելում ցեղասպանության մասին խոսել, սակայն նպաստում էր, որ ցեղասպանության հիշողության մեջ հայերը ներկայացվեն որպես զոհեր»:
Հայ պատմաբաններն անդրադարձել են Վանի, Մուսալեռի, Շապին Գարահիսարայի, Ուրֆայի ինքնապաշտպանական մարտերին, սակայն չկան հիշատակություններ, որ հարյուրավոր գյուղերում հայերը դիմադրություն են ցույց տվել` փրկելով բազմաթիվ հայերի: «Որպես փաստեր նման դեպքերը նշվում են, սակայն փորձ չի արվել ներկայացնելու որպես որակական երեւույթ»:
Մարությանը փաստում է, որ ապրիլ ամսին հայկական ԶԼՄ-ներում գերիշխում է տխրությունն ու տառապանքը` անմեղ զոհեր, անպատիժ մեղավորներ, կորուսյալ հայրենիք: Մայիսին իրավիճակը փոխվում է, խոսվում է հաղթանակների ու քաջության մասին:
«Հայկական տոների ցանկում բացակայում է Վանի հերոսամարտին նվիրված տոնը, չենք հիշում, որ 27 օրվա ընթացքում փրկվել է 200.000 վասպուրականցի: Ազգային ժողովը պետք է ապրիլի 7-ը հայտարարի ինքնապաշտպանության օր: Սա կօգնի, որ հայերի մտածելակերպում ապրիլ ամիսը դառնա նաեւ պայքարի եւ ինքնապաշտպանության ամիս», ասում է Մարությանը` հավելելով, որ Հոլոքոսթն ուսումնասիրող պատմաբանները մեծ ուշադրություն են դարձնում զինված դիմադրություններին. Հոլոքոսթի հիշատակության օրն էլ պաշտոնապես կոչվում է Հոլոքոսթի նահատակների ու հերոսների հիշատակի օր:
ՀԱՍՄԻԿ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

No comments:
Post a Comment