«Lragir.am», 05.05.2011: Երբ Հայաստանի իշխանության տարբեր ներկայացուցիչներ հայտարարում են, որ հասարակության շրջանում չկա արտահերթ ընտրության պահանջարկ եւ երկրում էլ չկա արտահերթ ընտրության նախադրյալ, թվում է, որ նրանք պարզապես զբաղվում են երեսպաշտությամբ: Բայց իրականում դա երեւի թե այդքան էլ այդպես չէ: Նրանք թերեւս անկեղծ են: Ու բանն էլ ամենեւին այն չէ, որ նրանք լավ չեն տիրապետում հասարակության տրամադրություններին ու երկրի իրավիճակին, ու նրանց թվում է, որ արտահերթ ընտրության հանրային պահանջ եւ նախադրյալներ չկան: Իշխանությունը երեւի թե ամենից լավ գիտե, որ այդպիսի տրամադրություն կա, եւ դա նոր չէ:
Հայաստանում վերջին մեկուկես տասնամյակի ընթացքում հանրության մոտ արտահերթ ընտրության պահանջը թերեւս երբեք չի վերացել, ու երեւի թե դա որեւէ մեկն ավելի լավ չգիտե, քան մարդը, ով իշխանություն ունի: Չէ որ իշխանությունն ինքն է Հայաստանում ամեն հերթական ընտրությունից հետո վառ պահել արտահերթ ընտրության հանրային պահանջը, եւ իշխանությունն է իր ամենակուլ քաղաքականությամբ մշտապես առաջացրել արտահերթ ընտրության նախադրյալներ:
Խնդիրն այստեղ այլ է: Երբ իշխանության միջավայրից ասվում է, թե հասարակությունը չունի արտահերթի պահանջ, այդ խոսքերի հեղինակները նկատի ունեն իշխանական հանրույթին: Նրանց համար հասարակությունն իրականում դա է, այսինքն իրենց շրջապատը: Նրանք այլ հասարակություն չեն ճանաչում, այլ հասարակության կամք նրանց համար գոյություն չունի: Եթե ունենար, ապա Հայաստանում արտահերթ ընտրության նախադրյալներ գոյություն չէին ունենա:
Հետեւաբար, երբ իշխանությունից որեւէ մեկն ասում է, թե արտահերթ ընտրության հանրային պահանջ չկա, դա պարզապես նշանակում է. “այ մարդ, մենք մեր համար հանգիստ ու գոհ ապրում ենք, մեզանից ոչ մեկը չի ուզում արտահերթ ընտրություն, հարցրեք ասենք որեւէ պատգամավորի, նախարարի, կամ փոխնախարարի”:
Երբ այդ մարդիկ ասում են, թե արտահերթ ընտրության նախադրյալ չկա, դա թերեւս նշանակում է հետեւյալը. “այ մարդ, մեզ համար ամեն ինչ լավ է, մեր բիզնեսները շարունակում են մեզ շահույթ բերել, մեր իշխանությունը մեզ չի հոգնեցրել ու ձանձրացրել, իսկ էքստրիմի կամ ադրենալինի պակասը մենք լրացնում ենք ժամանցի տարբեր օբյեկտներում` Հայաստանում կամ արտերկրում, այնպես որ արտահերթ ընտրության կարիք չունենք”:
Կարող է արդյոք հասարակությունը փոխել իշխանության կարծիքն ինքն իր մասին: Ներկայիս ներքաղաքական գործընթացն այդ առումով թողնում է հակասական տպավորություն: Մի կողմից իշխանությունը փորձում է ընդառաջ քայլեր անել ընդդիմությանը եւ դուր գալ հասարակությանը, մյուս կողմից էլ նա մերժում է ընդդիմության գլխավոր պահանջը` արտահերթ ընտրություն: Իսկ գուցե մերժում է, որովհետեւ ընդդիմությունն իր այդ պահանջը բավականաչափ հստակ եւ բավականաչափ կոշտ չի ձեւակերպում: Դժվար է ասել: Համենայն դեպս փաստն այն է, որ իշխանությունը բավական հստակ ցույց է տալիս արտահերթ ընտրությունը բացառելու իր ուղեգիծը:
Ով, եւ ինչ ցույց կտա իշխանությանն արտահերթ: Թերեւս սա է խնդիրը, որովհետեւ եթե “ցուցադրությունները” առաջ գնան հերթական ռեժիմով, ապա շատ մեծ է հավանականությունը, որ հերթական հիասթափությունը կարող է լինել հանրային դաշտում: Դա իհարկե միշտ էլ հաղթահարելի է, բայց խնդիրն այն է, որ հասարակությունը այդ հիասթափությունն ամեն անգամ հաղթահարում է իր ներքին ռեսուրսների հաշվին, եւ պերմանենտ հիասթափությունների հաղթահարումը միայն հանրությանն է սպառնում, եւ ոչ իշխանությանը:
ՀԱԿՈԲ ԲԱԴԱԼՅԱՆ

No comments:
Post a Comment