Thursday, May 5, 2011

ՄԱԿ-ի մրցույթը` լրագրողների համար

«Report.am», 05.05.2011: ՄԱԿ-ի հայաստանյան գրասենյակը մրցույթ է հայտարարում Հայաստանում ՄԱԿ-ի աշխատանքի վերաբերյալ լավագույն, առանձնահատուկ և անկողմնակալ լրագրողական լուսաբանման համար:

Գրասենյակն ընդունելու է 2011 թ. սկզբից մինչև հոկտեմբերի 11-ը հրապարակված լրագրողական նյութերը` Հայաստանում ՄԱԿ-ի աշխատանքի վերաբերյալ: Մրցույթի մասնակիցները պետք է լինեն ՀՀ քաղաքացի` Հայաստանում գործող տպագիր, հեռարձակվող կամ առցանց մամուլում աշխատող:

Լրագրողական նյութերը կարող են լինել բոլոր ձևաչափերով` տպագիր, ռադիո, հեռուստատեսային եւ այլն: Յուրաքանչյուր լրագրող կարող է ներկայացնել մեկից ավելի լրագրողական նյութ: Նյութերը կարող են լինել հայերեն, ռուսերեն և անգլերեն լեզուներով:

Նյութերը կարող են ուղարկվել էլեկտրոնային տարբերակով` uno.yerevan@unic.org հասցեին եւ սովորական փոստով` ՄԱԿ-ի Հանրային տեղեկատվության վարչություն:
Լուսանկարները պետք է ունենան թվային բարձր խտություն (նվազագույնը 300 dpi), իսկ տեսանյութերը լինեն լայն տարածում ունեցող ձևաչափերից մեկով (avi, mp4, mpg, wmv):

Հաղթողը կստանա նախատեսված մրցանակը և վկայականը Հայաստանում ՄԱԿ-ի մշտական համակարգող Դաֆինա Գերչևայի կողմից ՄԱԿ-ի օրը` 2011թ.-ի հոկտեմբերի 24-ին, մրցանակաբաշխության ժամանակ: Լավագույն լրագրողական նյութերը կցուցադրվեն մրցանակաբաշխության ժամանակ:

No comments:

Post a Comment