Friday, May 6, 2011

Գիտնականները հայտնաբերել են երջանկության բանաձևը

HayNews.am. 6-5-2011- Գիտնականները գտել են երջանկության գենը, որն իր ուղղակի ազդեցություն ունի մարդու տրամադրության վրա: Այս մասին գրել է The Telegraph-ը: Ըստ հրապարակման՝ այն մարդիկ, ովքեր յուրաքանչյուր ծնողից մեկական գեն ունեն, ավելի շատ հաճույք են ստանում իրենց կյանքից, քան նրանք, ովքեր ստանում են ծնողներից միայն մեկի գենը:
Հայտնաբերված 5-HTT գենը ուղեղին հասցնում է սերոտոնինի կոչվող նյութը. հենց սերոտոնինն է պատասխանատու մարդու տրամադրության համար: Լոնդոնի փորձագետները գտնում են, որ այն մարդիկ ում մոտ առկա է 5-HTT գենը, երջանիկ կյանքով են ապրում:

No comments:

Post a Comment