Friday, May 6, 2011

Սերբիայում անհանգստացած են. ԱՄՆ-ն Կոսովոյի ռազմաբազաները հանձնելու է Թուրքիային

News.am. 6-5-2011- Բոսնիական մամուլում հրապարակված տեղեկությունը, թե ԱՄՆ-ը Կոսովոյում գտնվող իր ռազմաբազան ցանկանում է թողնել Թուրքիային, իրարանցում է առաջացրել Սերբիայում: Այս մասին գրում է թուրքական Milliyet-ը՝ վկայակոչելով բոսնիական «Դնեվնի Ավազ» պարբերականը:
Նշվում է, որ Կոսովոյի «Բոնդստիլ» ռազմաբազան ԱՄՆ-ը` ֆինանսական մեծ ծախսերի պատճառով որոշել է հանձնել Թուրքիային: Այս կապակցությամբ իրենց անհանգստություն են հայտնել մի շարք սերբ գործիչներ եւ պաշտոնյաներ:
Սերբիայի զինված ուժերի եւ ռազմական հետախուզության նախկին ղեկավարները շեշտել են, որ վտանգավոր է այդ ռազմաբազան թողնել թուրքերին:
Կոսովոյի Ֆերիզովիկում գտնվող «Բոնդստիլ» ռազմաբազայում կարող է տեղակայվել մինչեւ 7000 զինվորական: Այն համարվում է տարածաշրջանի ամենամեծ ամերիկյան ռազմաբազան:

No comments:

Post a Comment