Thursday, May 5, 2011

Խաղաղ պայմաններում զոհված զինծառայողների հարազատները՝ կառավարության շենքի մոտ

«Report.am», 05.05.2011: Ինչպես ամեն հինգշաբթի`գործադիրի նիստի օրը, կառավարության շենքի մոտ բողոքում են քաղաքացիները: Չնայած հորդառատ անձրեւին, արդեն հավաքվել են խաղաղ պայմաններում զոհված զինծառայողների հարազատները:
Ինչպես տեղեկացրել էինք` երեկ նախագահականի մոտ բողոքող բացօթյա առեւտրով զբաղվող քաղաքացիները հայտարարել էին, որ այսօր պիկետ են անցկացնելու կառավարության շենքի մոտ: Նրանց պետք է միանան նաեւ ջերմոցային տնտեսություն ունեցող քաղաքացիները:

No comments:

Post a Comment