«Panorama.am», 05.05.2011: «Голос Армении» թերթը գրում է, որ ապրիլի կեսերին լրատվամիջոցներում տեղեկություն հայտնվեց այն մասին, որ Հունգարիայի «Jobbik» (Հանուն արդար Հունգարիայի) կուսակցության երեք անդամներ նախաձեռնել են խորհրդարան ներկայացնել հետևյալ բանաձևը. «Հայաստանը պետք է առանց որևէ նախապայմանների ազատի ադրբեջանական հողերը…»:
Մի քանի օր անց Հայաստանում հունգարիայի դեսպան Գաբոր Սագին բացատրություն ներկայացրեց` նշելով, որ նույնիսկ եթե Հունգարիայի արտաքին հարցերով խորհուրդը քննարկի այդ նախագիծը, ապա այն կարող է հայտնվել խորհրդարանի օրակարգում միայն եթե հանձնաժողովի բոլոր անդամները ընդունեն այն, իսկ դա քիչ հավանական է:
Այս կապակցությամբ թերթը գրում է, որ Ադրբեջանը ուժեղ լոբբինգ է փորձում իրականացնել հատկապես Բուդապեշտում, քանի որ դա այն եվրոպական քաղաքն էր, ուր 7 տարի առաջ մարդասպան Ռամիլ Սաֆարովը «գետնին հավասարեցրեց» Ադրբեջանի հեղինակությունը` ցույց տալով այդ երկրում տիրող ռասիզմն ու այլատյացությունը հատկապես հայ ժողովրդի նկատմամբ: «Հունգարիան մեր` հայերիս հիշողության մեջ միշտ պետք է մնա որպես մի քաղաք, որտեղ առաջին անգամ հայ մարդու սպանության համար մեղավորն արդարացի պատիժ կրեց»,-գրում է նյութի հեղինակը:

No comments:
Post a Comment