«Lragir.am», 05.05.2011: Ավստրալիայում, 110 տարեկան հասակում մահացել է Առաջին համաշխարհային պատերազմի մասնակից վերջին վետերանը` Կլոդ Ստենլի Չոուլզը: Այդ մասին հայտնում է BBC-ն: Պատերազմի տարիներին նա ծառայել է բրիտանական ռազմածովային ուժերում, ուր զորակոչվել է 15 տարեկան հասակում:
Առաջին համաշխարհայինի ավարտից հետո նա խաղաղապահ ծառայություն է իրականացրել Սեւ ծովում: 1920-ականներին արտագաղթել է Ավստրալիա, որտեղ զինվորական ծառայություն է շարունակել մինչեւ 1956 թվականը:
No comments:
Post a Comment