![]()
News.am. 12-7-2011- Աշնանը Ադրբեջան կայցելեն մի քանի պատվիրակություններ Ուկրաինայից: Այդ մասին լրագրողներին հայտնել է Ադրբեջանում Ուկրաինայի դեսպան Ալեքսանդր Միշենկոն, հաղորդում է APA-ն:
«Ակտիվ աշխատանք է ընթանում այս տարվա ապրիլին Ուկրաինայի նախագահի` Ադրբեջան կատարած այցի շրջանակներում ձեռք բերված պայմանավորվածությունների կատարման ուղղությամբ»,- ասել է դեսպանը:
Դեսպանի խոսքով, աշնանն Ադրբեջան կայցելի տնտեսական պատվիրակություն Ուկրաինայից, ապա Ուկրաինայի խորհրդարանական պատվիրակությունը:
Հաջորդ տարի կայանալու է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի այցը Ուկրաինա:
No comments:
Post a Comment