News.am. 21-7-2011- Թուրքիայում սպանության տարօրինակ դեպք է գրանցվել։ 17-ամյա աղջիկն իր նախկին նշանածին կապել է մահճակալին եւ խեղդել գոտիով։Թուրքական Milliyet-ի փոխանցմամբ՝ Էրզրումի Օրմանլը գյուղում ապրող 24-ամյա Քադիր Ալվերը 5 ամիս առաջ նշանվել էր Էրզրումում ապրող 17-ամյա Դ.Ջ-ի հետ, սակայն որոշ ժամանակ անց աղջիկը հետ էր տվել նշանը։
Այս դեպքից հետո, տղան փախցրել է նախկին նշանածին եւ տարել Օրմանլը գյուղ, որտեղ փորձել է սեռական հարաբերություն ունենալ աղջկա հետ։ Հանդիպելով դիմադրության, Քադիր Ալվերն սկսել է ծեծել նրան։ Ավելի ուշ աղջիկն ասել է, թե պատրաստ է քնել տղայի հետ, սակայն մի պայման ունի, ըստ որի պետք է տղային կապի մահճակալին, քանի որ վախենում է, թե նա կրկին իրեն կծեծի։ Համաձայնություն ստանալուց հետո աղջիկը տղային կապում է մահճակալին եւ նրա գոտիով խեղդում տղային։ Սպանությունից հետո Դ.Ջ-ն գնում է ժանդարմերիա եւ պատմում տեղի ունեցածը։
Դեպքի վայր մեկնած իրավապահները հայտնաբերում են նաեւ բջջային հեռախոս, որի մեջ եղել են սպանության կադրերը։ Պարզվել է, որ տղան ցանկացել է նկարահանել աղջկա հետ ինտիմ կապը, որպեսզի կարողանա նրան ստիպել ամուսնանալ իր հետ, սակայն նկարահանվել է տղայի մահը։
Թուրքական Milliyet-ը սպանության այս դեպքը նմանեցրել է հոլիվուդյան հայտնի «Հիմնական բնազդ» ֆիլմի սցենարի հետ, որտեղ հերոսուհին խեղդում է այն տղաներին ում հետ քնել է։

No comments:
Post a Comment