Thursday, July 21, 2011

Ամերիկուհին 22 տարի չի կտրել եղունգները. դրանց երկարությունը 2 մետր է

Tert.am. 20-7-2011- Ատլանտայի բնակչուհին, ով տարված է եղել ողջ երկրով փառք ձեռք բերելու գաղափարով, 22 տարի չի կտրել իր մատների եղունգները, ինչի հետևանքով դրանց գումարային երկարությունը հասել է 2 մետրի:
Ջեզզ Այսոնը չի կարողանում ինքնուրույն կոշիկներ հագնել, զարդարվել ու հագնել շորերը, սակայն նրա երազանքը օրեր առաջ իրականություն է դարձել. Նրան հրավիրել են My Strange Addiction հեռուստատեսային հաղորդմանը, որի ընթացքում փորձ է կատարվում համոզել մարդկանց՝ ձերբազատվել ամենատարօրինակ սովորույթներից:
Հաղորդման ընթացքում Ջեզը հայտնել է, որ օրական 250 դոլար և 8 ժամ է ծախսում՝ եղունգները խնամելու համար, տեղեկացնում է Росбалт-ը:
Հաղորդման ավարտին, ի զարմանս կազմակերպիչների, Ջեզը հրաժարվել է կտրել եղունգները՝ հայտարարելով, որ ավելի շուտ կհրաժարվի կյանքից, քան՝ եղունգներից:

No comments:

Post a Comment