Tert.am. 20-7-2011- Կանադացի պրոֆեսոր Ջո Վինսոնն իր հերթական զեկույցում հայտնել է, որ մաշկի ծերացման ընթացքը կարելի է դանդաղեցնել՝ օրական երկու բաժակ սուրճ խմելով:Գիտնականն իր բացահայտումը բացատրում է նրանով, որ արևի ճառագայթներն ու օդը նպաստում են մարդու օրգանիզմի որոշ բջիջների ծերացմանը. թթվածնի ազդեցությամբ բջիջները քայքայվում են, իսկ արևի ճառագայթներն արագացնում են ծերացման գործընթացը: Իսկ սուրճի մեջ առկա հակաօքսիդանտները նվազեցնում են ազատ թթվածնային ռադիկալների քանակն օրգանիզմում, ինչի շնորհիվ էլ կանխում են մաշկի բջիջների քայքայումը:
Մասնագետները հիշեցրել են, որ նախկինում ապացուցվել է սուրճի դրական ազդեցությունն ուղեղի աշխատանքի վրա. այն ներգործում է ուղեղի այն հատվածների վրա, որոնք պատասխանատու են հիշողության, ուշադրության համար, հաղորդում է Росбалт-ը:

No comments:
Post a Comment