Thursday, July 21, 2011

ԼՂ հակամարտության հիմնարար սկզբունքների շուջ համաձայնությունը առաջնահերթ է. ԵԱՀԿ գլխավոր քարտուղար

Tert.am. 21-7-2011- «Հարավային Կովկասը կարևոր նշանակություն ունի ԵԱՀԿ ամբողջ տարածքում կայունության և անվտանգության պահպանման համար, և այսօր ԵԱՀԿ–ն տարածաշրջանում ակտիվ է ինչպես երբեք», - Trend գործակալության հետ հարցազրույցում ասել է ԵԱՀԿ գլխավոր քարտուղար Լամբերտո Զանյերը։
Ըստ նրա՝ Հայաստանում ու Ադրբեջանում կազմակերպությունն աշխատում է ներքին բարեփոխումներին տեղում աջակցելու ուղղությամբ:
Զանյերը վստահեցրել է, որ ԵԱՀԿ–ը նախկինի պես պատրաստ է լուրջ օգնություն ցուցաբերել տարածաշրջանում երկարաձգվող հակամարտությունների կարգավորման հարցում համաձայնեցված ձևաչափերով՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի, ինչպես նաև ԵԱՀԿ, ԵՄ ու ՄԱԿ–ի նախագահությամբ՝ Ժնևյան քննարկումների միջոցով։
«Վերջերս ես հանդիպել եմ Մինսկի խմբի համանախագահներին և կիսում են նրանց այն կարծիքը, որ որպես առաջնահերթ խնդիր հիմնարար սկզբունքները պետք է համաձայնեցվեն` կողմերին հնարավորություն տալով անցնել ԼՂ հիմնախնդրի խաղաղ կարգավորման համապարփակ փաստաթղթի մշակմանը»,–ասել է Զանյերը։

No comments:

Post a Comment