«Լրագիր» 21-7-2011- Ղարաբաղի կարգավորման հարցում Մոսկվան անցել է վճռական քայլերի. Ընդունելով Ադրբեջանի նախապայմանները, Ռուսաստանի իշխանությունը փորձելու է դրանք պարտադրել Հայաստանին: Ըստ տեղեկատվության, Հայաստանը մոտ օրերս պետք է պատասխան տա: Մեդվեդեւի նոր առաջարկներում ընդգրկվել են հենց Բաքվի 10 առաջարկները, դա երեւում է նաեւ Ադրբեջանի պաշտոնյաների հայտարարություններից: Թերեւս կարիք չկա ասելու, թե ինչ են նշանակում այդ առաջարկները Ղարաբաղի ու Հայաստանի համար:
Ղարաբաղը վերադարձնելով Ադրբեջանին, Մոսկվան հույս ունի մի կողմից սիրաշահել Թուրքիային ու Ադրբեջանին, մյուս կողմից պահպանել իր ազդեցությունը Կովկասում: Նման սխեմա աշխատել է 1920-ականներին, երբ վերադառնալով տարածաշրջան, Մոսկվան Ադրբեջանին հանձնեց Ղարաբաղը եւ Նախիջեւանը, Թուրքիային` Կարսը եւ Արդահանը, այլ տարածքներ: Նախիջեւանը արագ հայաթափվեց, սակայն Ղարաբաղը մնաց հայկական, ինչը թույլ տվեց Մոսկվային պահպանել իր դիրքերը Կովկասում:
Ամենաքիչը, սակայն, որ պետք է մեզ հետաքրքրի, դա Ռուսաստանի ճակատագիրն է: Փոխարենը, Հայաստանը պետք է կարողանա իր մեջ ուժ գտնել եւ իր հաստատակամ ոչ-ը ասել Ռուսաստանի ցանկացած նախաձեռնության, որ վերաբերում է Հայաստանի ու Ղարաբաղի ճակատագրին: Պատմական օրինաչափություն կա, որ երբ Ռուսաստանը հեռանում է տարածաշրջանից, Հայաստանի դիրքերն ուժեղանում են, եւ հակառակը` երբ Ռուսաստանը վերադառնում է այստեղ, դա անում է միմիայն հայերի հաշվին:
Պետք չէ վախենալ ոչ ասելուց, որքան էլ որ, Սերժ Սարգսյանի խոսքով, “Ռուսաստանի հետ խոսելը գիտեք հեշտ ա՞”: Իհարկե, դժվար է, Հայաստանի ողջ կենսական դաշտը Մոսկվայի ձեռքին է, քաղաքական-բիզնես դաշտի գերակշիռ մեծամասնությունը Մոսկվայի ազդեցության գործակալներ ու դրածոներ են, Կոնգրեսն էլ իր հերթին հայտարարում է, թե բանալին ռուսների ձեռքին է: Սակայն, դրանով հանդերձ, պետք է գոնե մեկ անգամ լինել վճռական եւ հաստատակամ, եթե ուզում ենք շարունակել ապրել մեր պատմական հայրենիքում, պահպանել մեր պետականությունը:

No comments:
Post a Comment