Հունիսի 24-ին Կազանում Ռուսաստանի նախագահ Դմիտրի Մեդվեդեւի միջնորդությամբ կայացած հայ-ադրբեջանական բանակցությունները չհանգեցրին ղարաբաղյան հակամարտության կարգավորման Հիմնարար սկզբունքների վերաբերյալ համաձայնագրի կնքմանը:
Մայիսի 26-ին Դովիլում կայացած Մեծ ութնյակի գագաթաժողովում Ռուսաստանի նախագահ Դմիտրի Մեդվեդեւը, ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման եւ Ֆրանսիայի նախագահ Նիկոլա Սարկոզին հանդես եկան համատեղ հայտարարությամբ` կոչ անելով Հայաստանին եւ Ադրբեջանին հասնել համաձայնության: Թեեւ միջազգային միջնորդները` Ռուսաստանը, ԱՄՆ-ն եւ Ֆրանսիան հստակ կարծիք հայտնեցին այդ համաձայնագրի անհետաձգելի լինելու մասին, սակայն Ռուսաստանի նպատակն էր Կազանում համոզել կողմերին համաձայնության հասնել չորս տարի առաջ ներկայացրած «հիմնարար սկզբունքների» վերաբերյալ:
Հիմնարար սկզբունքներն առաջին անգամ պաշտոնապես ներկայացվել են Հայաստանին եւ Ադրբեջանին 2007թ. վերջում: Հետագայում դրանք որոշակի փոփոխությունների են ենթարկվել, որպեսզի ավելի ընդունելի լինեն երկու կողմերի համար էլ: Հայաստանի եւ Ադրբեջանի առաջնորդների նախորդ հանդիպման ժամանակ առանձնացվել են մի շարք հարցեր, որոնք կախված չեն իրարից, բայց ազդում են միմյանց վրա:
Նախորդ երեք տարիներին Ռուսաստանի նախագահ Դմիտրի Մեդվեդեւը յուրացրել է «գլխավոր միջնորդի» դերը եւ Ռուսաստանի հովանավորությամբ կազմակերպել է Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահների բազմաթիվ հանդիպումներ: Այս իրավիճակը ոչ միայն ամրապնդում է Ռուսաստանի դիրքերը, այլեւ նվազեցնում է Մինսկի խմբի արդյունավետությունը: Եթե նույնիսկ հիշատակված նախաձեռնությունները Մինսկի խմբի շրջանակում են, միեւնույնն է` Մոսկվան առավել ակտիվ խաղացողն է: Ավելին` ինչքան շատ են ռուսական նախաձեռնությունները, այդքան Ռուսաստանին մոտ են դառնում Հայաստանն ու Ադրբեջանը, քանի որ սկսում են հավատալ, որ սեփական պահանջների բավարարման համար անհրաժեշտ է սերտ հարաբերություններ ունենալ Ռուսաստանի հետ:
Հայաստանի եւ Ադրբեջանի առաջնորդների հաշտեցման նպատակով անցկացվել են տարբեր ձեւաչափերով մի շարք հանդիպումներ: Նախորդ հանդիպումներից պետք է հստակ դաս քաղել: Երկու առաջնորդների հաշտեցումը բավարար չէ, քանի որ ղարաբաղյան հիմնախնդիրը երկու երկրների ներքին քաղաքականության անհանգստության առարկա է:
Ղարաբաղյան հիմնախնդիրը ներքին քաղաքականության հարց է, ինչպես նաեւ միջազգային վեճ:
Կենսականորեն կարեւոր է նկատել. քանի որ այս հիմնախնդրի լուծման բոլոր փորձերը գնահատվում են որպես զիջում, ղարաբաղյան հիմնախնդիրը անցյալում պաշտոններից զրկել է մի շարք քաղաքական գործիչների: Հասարակություններին պետք է պատրաստել փոփոխությունների, որպեսզի ակնկալել հետագա քայեր առաջնորդներից:
Հատուկ պետք է առանձնացնել տարածաշրջանում Ռուսաստանի առաջնահերթությունները եւ Մոսկվայի դերը բանակցային գործընթացում: Ռուսաստանի ակտիվ մասնակցությունը Մինսկի գործընթացում պայմանավորված է Մոսկվայի գիտակցմամբ, որ լուծումը հնարավոր է Ռուսաստանի ղեկավարությամբ: Հիմնախնդրի լուծումը կամրապնդեր Ռուսաստանի դիրքը տարածաշրջանում` ցույց տալով, որ Մոսկվան միակ խաղացողն է, որն ի վիճակի է միջնորդ լինել այս տարածքում:
Ղարաբաղյան հիմնախնդրի արդյունքում Ռուսաստանի ներկայությունը շարունակվում է ոչ միայն ռազմական, այլեւ քաղաքական իմաստով: Եվ թվում է, որ երկու դեպքում էլ միակ հաղթողը Ռուսաստանն է:
Ռուսաստանը նաեւ Հայաստանի գլխավոր պաշտպանն է: Ընդունելով Ռուսաստանի աջակցությունը` Հայաստանը չի դառնում ավելի ճկուն: Վերջապես, Հայաստանն ու Ադրբեջանը շատ հեռու են միմյանցից հիմնախնդրի էության վերաբերյալ: Լուծման համար չկա քաղաքական կամք, քանի որ հակամարտության լուծումն անհետաձգելի չէ կողմերի համար:
Վերջում նշենք, որ պետք չէ կազանյան գագաթաժողովը դիտարկել որպես ձախողում, քանի որ այն բազմաթիվ հանդիպումներից ընդամենը մեկն էր: Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ զրոյական գումարով խաղի գիտակցումը դեռ հնարավոր չէ փոխարինել առանց պարտության խաղի գիտակցումով: Այս պայմաններում մեծ ակնկալիքները գագաթաժողովից ոչ մի հիմք չունեին: Բացի այդ առանց ընկալման փոփոխության դժվար կլինի տեսնել առաջընթացը: Կազանյան գագաթաժողովի միակ արդյունքն այն է, որ Ռուսաստանը դարձյալ միջնորդ է եւ բոլոր սցենարների դեպքում հաղթող խաղացող:
No comments:
Post a Comment