Հարցազրույց ՀՀՇ վարչության նախագահ Արամ Մանուկյանի հետ
- ՀՀՇ վարչությունն ու հանրապետական խորհուրդը հատուկ նիստ գումարեցին՝ ամփոփելու կուսակցության վերջին համագումարից անցած մեկ տարին: Ձեր կարծիքով, այս մեկ տարում ի՞նչ է փոխվել ՀՀՇ-ում:- ՀՀՇ պատմության մեջ առաջին դեպքն է, որ ՀՀՇ վարչությունը միջանկյալ հաշվետվությամբ հանդես եկավ: Այդ հաշվետվությունն իր ծավալով բավական մեծ է՝ մոտ 15 էջ: Վերջին մեկ տարին ՀՀՇ-ի համար խիստ արդյունավետ էր Եվրոպական միջազգային կառույցներին անդամագրվելու, ինտեգրվելու եւ ակտիվ գործունեություն իրականացնելու առումով: Ոչ միայն մեր, այլեւ՝ միջազգային փորձագետների կարծիքով, ՀՀՇ-ն Հարավային Կովկասում լիբերալ ուժերի մեջ առաջատար է: ՀՀՇ-ն այսօր ոչ միայն Եվրոպական լիբերալների կուսակցության անդամ է, այլ նաեւ դրա ակտիվ, ազդեցություն ունեցող քաղաքական ուժերից մեկը: Դա է ապացուցում վերջին մեկ տարվա ընթացքում Հայաստանի քաղբանտարկյալների ու Հայաստանի ներքաղաքական իրավիճակի վերաբերյալ 3 միջազգային փաստաթղթերի ընդունումը: Հայաստանում չկա որեւէ այլ քաղաքական ուժ, որն իր խողովակներով երկրի ներքաղաքական իրավիճակներին ադեկվատ փաստաթղթեր ընդունած լինի միջազգային կառույցներում:
- Իսկ այդ փաստաթղթերն ի՞նչ հետեւանք են ունեցել:
- Դրանք ունեցել են իրենց քաղաքական հետեւանքը՝ իշխանությունների վրա ճնշման ազդեցություն, միջազգային կառույցներով ՀՀ քաղաքական իշխանության վրա ազդեցություն: Արդյունքում արագացավ քաղբանտարկյալների ազատ արձակումը:
- Ներքաղաքական առումով ՀՀՇ-ն ի՞նչ է արել այս մեկ տարում:
- Մենք շատ բարձր ենք գնահատում մեր գործունեությունը Հայ Ազգային Կոնգրեսի շրջանակներում: Կոնգրեսի մնացած կուսակցությունների հետ արդյունավետ, ներդաշնակ աշխատանքի արդյունքում ՀՀՇ-ն ավելի է ուժեղացել, դարձել ավելի կոմունիկացիոն, ավելի բաց քաղաքականություն վարող ուժ: Մեզ համար շատ կարեւոր էր տեղական կառույցների ուժեղացումը: Մեկ տարվա ընթացքում 300 ավելի մարդ է անդամագրվել ՀՀՇ-ին, Հանրապետության ու Երեւանի տարբեր շրջաններում 8 կառույցներ են վերստեղծվել կամ հիմնվել, արդյունքում՝ մեր կառույցները տեղերում մասնակցում են Կոնգրեսի ու ՀՀՇ-ի քաղաքականության իրագործմանը: Կարեւոր էր նաեւ մեզ համար անդամավճարների համակարգի ներդրումը: Այդպես լուծվում են ոչ միայն ՀՀՇ ֆինանսական խնդիրները, այլեւ՝ կուսակցության գործերին յուրաքանչյուր անդամի մասնակցության խնդիր է լուծվում: Եվ վերջում կուզեի կարեւորել ՀՀՇ երիտասարդական կառույցի ակտիվացումը, միջազգային ինտեգրումը, գաղափարական աշխատանքներին ներգրավվածությունը:
Այս փուլում ՀՀՇ օրակարգում հետեւյալ հարցն է՝ այսօր բոլոր կառույցները պատրաստվում են ընտրական գործընթացների: Մենք վստահ ենք՝ առաջիկայում արտահերթ ընտրություններ են լինելու: Մենք ամեն ինչ անելու ենք, որ արտահերթ ընտրությունները շուտ լինեն: Եվ մեր բոլոր կառույցները Հայ Ազգային Կոնգրեսի կառույցների հետ համատեղ Հայաստանի ողջ տարածքում տեղամասերում պատասխանատուների ինստիտուտի ձեւավորման խնդիրն են իրականացնում: Մեզ համար օրակարգային խնդիր է կուսակցությանը պատրաստել առաջիկա արտահերթ ընտրություններին:
- ՀՀՇ-ն անցած մեկ տարում նաեւ խնդիրներ ունեցավ, մասնավորապես, կուսակցությունից դուրս եկան նախկինում կուսակցությունում ակտիվ դերակատարում ունեցած անձինք՝ վարչության անդամներից ոմանք՝ կուսակցության նախկին նախագահի գլխավորությամբ:
- ՀՀՇ-ն իրականությանն ուղիղ նայող կուսակցություն է: Այս ընթացքում ՀՀՇ-ից դուրս գալու 18 դիմում ունենք: Դա է իրականությունը: Ամենեւին էլ չենք նստելու, դարդ անելու դրա համար, մենք մեր գործը շարունակելու ենք: Միգուցե այդ 18-ի դուրս գալն օգնեց, որ 300-ը մտնեն կուսակցություն: Կուսակցությունը դինամիկ, կենդանի օրգանիզմ է, միշտ ներս ու դուրս կլինեն: Մենք հեռացվածներ էլ ունենք: Գուցե էլի դուրս եկողներ լինեն: Բայց եթե ամեն 18 հոգու դուրս գալուց 300 հոգի պիտի մտնի կուսակցություն, խնդիր չկա: ՀՀՇ-ն շատ ակտիվ գործող քաղաքական ուժ է, եւ Հայաստանում չկա որեւէ այլ քաղաքական ուժ, որը ՀՀՇ չափ ներգրաված լինի միջազգային ինտեգրացման գործընթացում:
- Հաճախ ասում են, որ Հայ Ազգային Կոնգրեսը նույն ՀՀՇ-ն է՝ այլ անունով:
- Բացարձակ այդպես չէ: Հայ Ազգային Կոնգրեսում բոլոր 18 կուսակցությունները լիարժեք անկախ, ազատ են իրենց գործողություններում: Որեւէ մեկն իր ինքնուրույնությունը չի կորցրել ու չի նույնականացվել որեւէ մեկի հետ: Այնպես որ, նույն մեղադրանքը կարող են ներկայացնել նաեւ մյուս կուսակցություններին: Թեեւ՝ աբսուրդ մեղադրանք է: Իսկ Կոնգրեսի անդամ կուսակցությունների՝ ազատ ու ինքնուրույն գործելու իրավունքը թույլ է տալիս Կոնգրեսին լինել ուժեղ ու ժամանակի մեջ դիմացկուն:
- Երբ ասում են, որ Կոնգրեսը նույն ՀՀՇ-ն է՝ այլ անունով, արդյոք այդպես չեն փորձում ՀՀՇ անունը որպես «բոբո» օգտագործել հասարակությանը վախեցնելու համար: ՀՀՇ անունը շարունակում է վախեցնե՞լ, թե ոչ:
- ՀՀՇ-ն այսօր ընդունված, հարգված քաղաքական ուժ է: Մեր բաց, թափանցիկ, տքնաջան աշխատանքի արդյունքում գնալով ավելի մեծ հարգանք ենք վայելում հասարակության մեջ: Մենք վարկանիշի աճի առումով դրական դինամիկա ունենք: Մեր վարկանիշը դանդաղ, բայց հաստատուն աճի ուղու վրա է:
- Անցյալ տարի Պոտսդամում Հարավային Կովկասի երեք երկրների ազատական կուսակցությունները՝ Հայաստանից ՀՀՇ-ն, Ադրբեջանից՝ Մուսաֆաթը, Վրաստանից՝ Հանրապետական կուսակցությունը ստորագրեցին հռչակագիր: Այդ հռչակագիրն ի՞նչ հետեւանքներ ունեցավ, թե մնաց սոսկ ստորագրված փաստաթուղթ:
- Դա պատմական փաստաթուղթ է Հարավային Կովկասի երկրների ու ազատական ուժերի համար: Այդ փաստաթուղթն արդյունքներ ունեցել է: Դրանից հետո էլ եղել են հանդիպումներ, համատեղ քայլեր՝ Հարավային Կովկասի լիբերալ ուժերի միջեւ, առաջիկայում էլ են սպասվում նման հանդիպումներ: Այնպես որ, մի փոքր ավելի սերտ ու ավելի գործնական բնույթ կստանա լիբերալ ուժերի միջեւ համագործակցությունը: Եթե այդ գործընթացը հիմա շատ ակտիվ չի ընթանում, ապա դա մի փոքր Ադրբեջանի լիբերալների՝ իրենց երկրում խեղճ լինելու արդյունքում է: Նրանք ավելի քիչ հնարավորություններ ունեն: Մուսաֆաթ կուսակցությունն էլ իշխանությունների կողմից խիստ ճնշման տակ է, ու նրանց մոտեցումների մեջ մի փոքր ազգայնական շեշտադրումներ կան, ինչը նրանց որպես լիբերալների, թույլ չի տալիս շատ զարգանալ: Գործընթացները մի փոքր էլ դանդաղում են Վրաստանի հանրապետականների՝ ոչ մասսայական լինելու արդյունքում: Նրանք ունեն ազատություն, բայց չունեն մեծ մասսայականություն: Այս առումով ՀՀՇ-ի վիճակը շատ բարվոք է: ՀՀՇ վիճակը բարվոք է նաեւ այն առումով, որ Հայաստանում կան այլ լիբերալ քաղաքական ուժեր՝ Հովհաննես Հովհաննիսյանի ղեկավարած Լիբերալ կուսակցությունը, Հրանտ Բագրատյանի գլխավորած Ազատություն կուսակցությունը, Արամ Սարգսյանի գլխավորած Հանրապետություն կուսակցությունը, որոնց հետ համատեղ ծրագրեր ենք իրականացնում: ՀՀՇ համար այս ամենը նպաստավոր իրավիճակ է ստեղծում, որովհետեւ մենք նույն խնդիրն ենք իրականացնում Հայաստանի հասարակության լիբերալացման առումով:
- Սերժ Սարգսյանն էլ էր ասում, որ «սուր քննադատող ընդդիմությունը մեր երկրի ու մեր ժողովրդավարության ձեռքբերումն է, որը բոլորին չէ, որ տրված է», որ Ադրբեջանում դա ֆանտաստ ժանրից է, այնտեղ մարդկանց թույլ չեն տալիս ազատ արտահայտել իրենց կարծիքները:
- Այո, իհարկե, դեմոկրատ են: Մարտի 1-ի 10 զոհերը խոսքի ազատության, նրանց դեմոկրատ լինելու արդյունքում են եղել: 150 քաղբանտարկյալներն էլ ազատ, դեմոկրատական, մեծահոգի վերաբերմունքի արդյունքում են եղել: Ինքը, իհարկե, 100 տոկոսանոց «ճշմարտություն» է ասում: Մտքում էլ երեւի հիմա ասում է՝ երանի էդ հնարավորութունը լիներ 150-ը 500 դարձնեի: Քաղբանտարկյալները դեմոկրատիայի նվիրյալի գործունեության արդյունք էին:
- Բայց հանրապետականները երբեմն ասում են, թե մարտի 1-ին նախագահը Քոչարյանն էր, իսկ բոլոր հարցերը վերջ ի վերջո որոշում է նախագահը: Մի առիթով մեզ տված հարցազրույցում նույնն ասել էր ՀՀԿ-ական Ռաֆիկ Պետրոսյանը՝ ի պատասխան այն հարցի, թե միթե Ս.Սարգսյանը չէր կարող կանխել մարտի 1-ը:
- Մենք ասել ենք՝ Սանասար-Բաղդասար, երկուսն էլ հավասար: Նրանք երկուսն էլ Հայաստանի դեմոկրատիայի կորիֆեյներ են:
- Կոնգրես-իշխանություն երկխոսության գործընթացը կարծես թե սկսված է: Ինքներդ ի՞նչ ակնկալիք ունեք դրանից:
- Երկխոսության գործընթացը ես համարում եմ դրական: Այս կարգով խնդիրներ լուծելը մեր ցանկությունն էր: Դա Հայ Ազգային Կոնգրեսի ու նրան սատարող ժողովրդի ծրագրի մեջ է, եւ ժողովրդի ճնշման արդյունքում, երկարատեւ պայքարի համառության արդյունքում է այդ երկխոսությունը կայացել: Կուզեմ, որ այն շարունակվի ու արդյունավետ լինի, որ երեւան ռեալ արդյունքներ: Մենք այդպես ենք տրամադրված: Այդպես է պահանջում մեր երկրի շահը՝ խնդիրները լուծել հանգիստ, խաղաղ, առանց ցնցումների ճանապարհով: Հայաստանի այսօրվա վիճակն ու մարտահրավերները ստիպում են օր առաջ, հրատապ կերպով արտահերթ ընտրություններ անցկացնել: Եթե իշխանության պաշարը բավարարի այդ գործընթացը խաղաղ իրականացնելուն, մենք կհամարենք դա հաջողություն: Բայց կարող է լինել նաեւ ոչ ցանկալին: Մենք դրան եւս պատրաստվում ենք, այն է՝ երկխոսությունից դուրս գալն ու երկխոսությունն առանց արդյունքի ավարտելը: Մեր մեղքով երկխոսությունը չի ընդհատվի, եթե երկրի շահերից բխող խնդիրներն իրականացվեն:
- Մտավախություն չունե՞ք, որ իշխանություններն այդպես պարզապես ժամանակ կձգեն:
- Խնդիրը շատ հստակ է՝ այս գործընթացի ավարտի համար տրված ժամկետը մինչեւ սեպտեմբեր է, որից հետո կարող է միացվել մյուս ռեժիմը: Մենք դրան էլ ենք պատրաստվում: Մենք հարյուր տոկոսանոց լավատես չենք, որ իշխանություններն ուզում են այս ճանապարհով խնդիրը լուծել: Մեր Վահագն Հայոցյանը սիրում է այս առիթով ասել. «Շան հետ ընկերություն արա, բայց փայտը ձեռքիցդ բաց մի թող»:
- Կոնգրեսի համար ո՞րն է լինելու արդյունքը:
- Խնդիրը մեկն է՝ արտահերթ ընտրությունների անցկացում:
- Եթե իշխանությունները որպես միջանկյալ քայլ, օրինակ, ցրեն կառավարությունը, դա կբավարարի՞ Կոնգրեսին, որ սպասի հերթական ընտրություններին:
- Ես որեւէ միջանկյալ քայլ չեմ ուզում քննարկել: Մենք ունենք օրակարգ, որը առաջ ենք տանելու: Իսկ երկխոսությունից դուրս գալու դեպքում մյուս օրակարգն է սկսելու աշխատել: Մնացածը իշխանությունների գործն է:
ԱՐՄԱՆ ԳԱԼՈՅԱՆ
«Լրագիր» 22-7-2011

No comments:
Post a Comment