Saturday, July 23, 2011

Դեսպան. Եգիպտոսը ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորման կողմնակից է

News.am. 22-7-2011- Եգիպտոսը ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորման կողմնակից է։ salamnews.org-ին տված հարցազրույցում այս մասին հայտարարել է Ադրբեջանում Եգիպտոսի դեսպան Սաբիր Մանսուրը։
«Ամենից առաջ ուզում եմ նշել, որ Ադրբեջանն ու Եգիպտոսը եղբայրական երկրներ են։ Մենք առաջին հերթին ուզում ենք, որ խնդիրը լուծվի խաղաղ ճանապարհով»,- հայտարարել է դեսպանը։
Դեսպանի խոսքով, Եգիպտոսը սատարում է միջազգային իրավունքին եւ ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի բանաձեւին, ինչպես նաեւ ԵԱՀԿ Մինսկի խմբի ջանքերին:

No comments:

Post a Comment