Tert.am. 26-7-2011- Ադրբեջանում պաշտոնական այցով գտնվող Լեհաստանի նախագահ Բրոնիսլավ Կոմորովսկիի պատվին կազմակերպված ընդունելության ժամանակ ելույթ ունենալով՝ երկրի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել է, որ Լեռնային Ղարաբաղը Ադրբեջանի պատմական հողն է և հանդիսանում է նրա անքակտելի մասը, հաղորդում է 1news.az-ը:«Դարերով ադրբեջանցի ժողովուրդը ապրել ու ստեղծագործել է այդ հողի վրա: Ինքը՝ «Ղարաբաղ» բառն ունի ադրբեջանական ծագում, այնտեղ գտնվող բոլոր հուշարձաններն ու տեղանուններն ունեն ադրբեջանական արմատներ»,-ասել է նա՝ հավելելով, որ միջազգային իրավունքի տեսանկյունից ևս Լեռնային Ղարաբաղը Ադրբեջանի մասն է:
«Երբ Ադրբեջանը անդամակցեց ՄԱԿ-ին, նրա մասը հանդիսացող Լեռնային Ղարաբաղը ևս Ադրբեջանի կազմում էր: Կարծում եմ, որ այսօր կա հարցը լուծելու հնարավորություն. միջազգային իրավունքի նորմերը պետք է հաստատվեն ողջ ծավալով: Պետք է կատարվեն ՄԱԿ-ի Անվտանգության Խորհրդի բոլոր 4 բանաձևերը, Եվրամիության, Եվրախորհրդարանի, ԵԱՀԿ-ի որոշումներն ու բանաձևերը: Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը պետք է վերականգնվի»,-ընդգծել է նա:
No comments:
Post a Comment