Wednesday, July 27, 2011

Բաքուն Գաբալան օգտագործում է Մոսկվայի դեմ

News.am. 26-7-2011- Այցով Բաքվում գտնվող Ռուսաստանի Պնախարար Անատոլի Սերդյուկովի՝ Գաբալայի ռադիոլոկացիոն կայանի մասին ադրբեջանցի գործընկերների հետ բանակցությունները դեռեւս չեն ավարտվել: Կողմերին չի հաջողվում պայմանավորվել կայանի վարձակալման արժեքի շուրջ։ Այս մասին հայտնում է «Արգումենտի.ռու»-ն՝ վկայակոչելով ադրբեջանական ռազմական գերատեսչության աղբյուրին։
«Ռուսաստանն ասում է, որ պատրաստ է վարձակալության համար վճարել անուղղակի տարբերակով, օրինակ, Ռուսաստանի ռազմական ուսումնական հաստատություններում ադրբեջանցի սպաների անվճար ուսում ստանալու քվոտաների ընդլայնման ձեւով։ Բաքուն պնդում է, որ վճարումներն ուղղակիորեն կատարվեն»,- հայտարարել է աղբյուրը։
«Նեզավիսեմայա գազետայի» աղբյուրի տեղեկացմամբ, Բաքուն մտադիր է բարձրացնել ռադիոլոկացիոն կայանի վարձակալության գումարի չափը։ Սրան զուգահեռ՝ ադրբեջանական իշխանությունները ձգտում են բարձրացնել նաեւ կայանում օգտագործվող էլեկտրաէներգիայի վճարները։
Ադրբեջանի որոշումը՝ վերանայել կայանի վարձակալման պայմանները, որոշ պարբերականներ դիտում են որպես Բաքվի պատասխան Ռուսաստանի քայլին՝ Հայաստանում ռուսական ռազմաբազայի տեղակայման ժամկետը մինչեւ 2044 թվականը երկարաձգելու վերաբերյալ:

No comments:

Post a Comment