Thursday, July 21, 2011

Ինչու՞ Սաֆար Աբիևը պաշտոնանկ չի արվում

Panorama.am. 21-7-2011- Վերջին օրերին ադրբեջանական մամուլն ակտիվորեն քննարկում է հարևան երկրի բանակում տիրող բարոյահոգեբանական մթնոլորտը, կոռուպցիան և այլ արատավոր երևույթները: Հիմնականում խոսքը վերաբերվում է մոտ մեկ շաբաթ առաջ Բայլագանի կորպուսում սպաների՝ իրենց գումարով զորամասի կառուցման մասին տարածվող տեղեկություններին:
Որոշ փորձագետներ նման նորությունների տարածումը գնահատում են որպես Աբիևի դեմ ուղղված արշավ, որի տրամաբանական ավարտը կլինի պաշտպանության նախարարի հրաժարականը:
Ինչպես «Bizimdovr.az» կայքին նշել է ռազմական փորձագետ Ջասուր Սումերենլին, այս ամենը ոչ թե Աբիևին պաշտոնանկ անելու, այլ նրա վրա շուրջ ճնշումներ գործադրելու նպատակ ունի: « Այս խնդիրների արծարծումը նպատակ ունի ոչ թե պաշտոնանկ անելու Աբիևին, այլ նրան հասկացնելու, որ վերևները տեղյակ են բանակում առկա իրավիճակից, ու ցանկացած պահին դա կարող են օգտագործել նրա դեմ: Պետք է հետևել դեպքերի զարգացմանը: Եթե մոտ ժամանակներում նման դեպքերը կրկնվեն, ապա կարելի է սպասել լուրջ փոփոխությունների», - ընդգծել է փորձագետը:

No comments:

Post a Comment