Wednesday, July 13, 2011

Գայլի գլխին ավետարան են կարդում…

HayNews.am. 13-7-2011- Մինչ արցախյան հակամարտության կարգավորմամբ զբաղվող միջազգային կառույցները տարբեր պաշտոնյաների շուրթերով պարբերաբար հայտարարում են, որ անհրաժեշտ է շփման գծից հեռացնել դիպուկահարներին, Ադրբեջանը եւ նրա ավագ եղբայր Թուրքիան սկսում են նոր «Իսթիգլալ» մոդելի դիպուկահարի հրացանի արտադրություն:
Զենքը մշակել են ադրբեջանցիները, այն կարտադրվի Թուրքիայում: Թուրքական քիմիական արդյունաբերության եւ մեխանիկայի ընկերությունը՝ MKEKը. պաշտոնապես հաստատել է լուրը եւ մանրամասներ հաղորդել: Նոր հրացանը կունենա 12,7 մմ տրամաչափ, նախադեպ հրազենից պակաս քաշ՝ 16 կգ եւ 2000 մետր հեռավորությունից թիրախը խոցելու հնարավորություն:

No comments:

Post a Comment