Wednesday, July 13, 2011

Ադրբեջանի հոգևոր առաջնորդը հրավիրվել է Երևան

HayNews.am. 13-7-2011- Ադրբեջանի հոգևոր առաջնորդ Ալլահշուքյուր Փաշազադեն հայտարարել է, որ ստացել է Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Երկրորդից հրավեր` այցելել Երևան: Ալլահշուքյուրը նաև ասել է, թե պատրաստվում է զրուցել Համայն Ռուսիո Պատրիարք Կիրիլլի հետ, նոր հետո պատասխանել երևանյան հրավերին: HayNews.am-ի հետ զրույցում Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի տեղեկատվական համակարգի պատասխանատու Տեր Վահրամ քահանա Մելիքյանը նշեց, որ Ալլահշուքյուր Փաշազադեն հրավիրվել է ԱՊՀ կրոնական առաջնորդների պրեզիդիումի նիստին, որի համանախագահներից է նաև ինքը:
Ստացվում է, որ Ադրբեջանի հոգևոր առաջնորդ ի պաշտոնե հրավիրող է, և իր այն խոսքերը, թե խոսելու է Կիրիլլի հետ, միայն սեփական անձը «թանկացնելուն» են ուղղված:

No comments:

Post a Comment