Wednesday, July 13, 2011

Մեկի դիմաց` տասնակի զոհ

Ղարաբաղի հակամարտության կարգավորման գործընթացում վերջին տարիներին միջազգային հանրության ակտիվության պատճառներից մեկը Ադրբեջանի ուժեղ բանակի եւ պետականության առկայությունն է: Այդ մասին հայտարարել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը:
Ի պատասխան, Լեռնային Ղարաբաղի պաշտպանության նախարար Մովսես Հակոբյանը նշել է, որ տասը օրվա ընթացքում Լեռնային Ղարաբաղի պաշտպանական բանակի զորամիավորումները շփման գծում իրականացրել են պատժիչ գործողություններ, ինչի հետեւանքով “արդեն մոտ մեկ ամիս է, ինչ հակառակորդը իրեն խաղաղ է պահում եւ չի ստեղծում լուրջ խնդիրներ”:
Նա նշել է, որ նման գործողություններ իրականացվում են պարբերաբար: “Նման գործողություններով մենք նաեւ ապացուցում ենք, որ Արցախի Հանրապետության դեմ ագրեսիայի դեպքում, Ադրբեջանը շատ ավելի մեծ կորուստներ կունենա, քան այսօր”, ասել է Հակոբյանը:
“Մեր ամեն զոհի դիմաց հակառակորդը պետք է պատժվի տասնակի ավելի, ինչը մենք, ի դեպ, միշտ արել ենք: Պաշտպանության բանակի զինծառայողները շատ թեթեւ են իրականացնում նման պատժիչ գործողություններ, որոնք հետագայում զսպում են հակառակորդին”, ասել է Հակոբյանը:

No comments:

Post a Comment