Tert.am. 20-7-2011- Թուրքական Today’s Zaman պարբերականում տեղ գտած տեղեկությունը չի համապատասխանում իրականությանը։ Այս մասին, ինչպես տեղեկացնում է 1news.az–ը, հայտարարել է Ադրբեջանի նախագահի աշխատակազմի հասարակական–քաղաքական հարցերի բաժնի պետ Ալի Հասանովը։«Թուրքական Today’s Zaman պարբերականում տեղ գտած և ինձ վերագրվող այն տեղեկությունը, թե Իրանն այցագրային ռեժիմի վերացման հարցում ճնշումներ է գործադրում Ադրբեջանի վրա, չի համապատասխանում իրականությանը։ Իմ մտքերը թերթում ներկայացվել են սխալ ձևով»,– ասել է Հասանովը։
No comments:
Post a Comment