Tert.am.11-8-2011- Ադրբեջանում մոտ 124 000 ստորագրություն է հավաքվել՝ դպրոցներում հիջաբ (մուսուլմանական գլխաշոր) կրելու արգելքը չեղյալ հայտարարելու համար։Ինչպես հաղորդում է ռուսական Lenta.ru կայքը, ստորագրություններ հավաքելու ակցիան, որի կազմակերպիչը Խղճի և դավանանքի ազատության պաշտպանության կենտրոնն է (DEVAMM), մեկնարկել է հուլիսի սկզբին։
Կենտրոնի ղեկավար Իլգար Իբրահիմովն ասել է, որ ի սկզբանե նախատեսված է եղել 100 000 ստորագրություն հավաքել, արդյունքը, սակայն, գերազանցել է ակնկալիքները։ Ակցիայի կազմակերպիչները պատրաստվում են հանրագիրը նախագահ Իլհամ Ալիևին հանձնել։
2010թ. Ադրբեջանի կրթության նախարարությունը հայտարարեց դպրոցներում հիջաբ կրելու անթույլատրելիության մասին։ Նախարարությունից հայտնել էին, որ հիջաբը «չի առնչվում ադրբեջանցի աշակերտուհիների համար պարտադիր դպրոցական համազգեստին»։
Նախարարության այդ որոշման դեմ Ադրբեջանում բազմիցս բողոքի ակցիաներ են անցկացվել։

No comments:
Post a Comment