Tert.am.11-8-2011- Պաշտոնական Բաքուն պատասխանել է Իրանի Զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Հասան Ֆիրուզաբադի՝ Ադրբեջանի հասցեին հնչեցրած քննադատություններին։ Այս մասին տեղեկացնում է 1news.az–ը։«Ադրբեջանի քաղաքականությունը հիմնված է մյուս ինքնիշխան պետությունների ներքին գործերին չմիջամտելու սկզբունքի վրա։ Դրան զուգահեռ մենք թույլ չենք տա որևէ մեկին միջամտել Ադրբեջանի Հանրապետության ներքին գործերին»,– հայտարարել է Ադրբեջանի արտգործնախարարության պաշտոնական ներկայացուցիչ Էլհան Պոլուխովը։
«Առնվազն զարմանք են առաջացնում Իրանի ռազմական ղեկավարության կողմից արվող նման քաղաքական հայտարարությունները։ Լավ կլինի, որ զինվորականները զբաղվեին իրենց, իսկ քաղաքական գործիչներն էլ իրենց գործերով»,– ավելացրել է Պոլուխովը։
Նշենք, որ երեկ իրանական Mehr գործակալությունը տարածել էր Իրանի ԶՈւ գլխավոր շտաբի պետ Հասան Ֆիրուզաբադի հայտարարությունը, որում բարձրաստիճան զինվորականը քննադատել է Ադրբեջանի իշխանություններին իսլամի սկզբունքներին դեմ գնացող քայլեր իրականացնելու համար։ Բացի այդ, Ֆիրուզաբադին Իլհամ Ալիևի համար կանխատեսել է մռայլ ճակատագիր։

No comments:
Post a Comment