Wednesday, August 17, 2011

Բելառուսը դադարեցնում է նավթի արդյունահանումն Իրանում

News.am. 17-8-2011- Բելառուսի պետական «Բելառուսնեֆտ» ընկերությունը դադարեցնում է Իրանում նավթի արդյունահանումը:
«Բելառուսնեֆտ»-ը փաստացի դադարեցրել է նավթաարդյունահանումը հունիսի վերջից, բայց պաշտոնապես պայմանագիրը դեռեւս չի լուծարվել, հաղորդում է «Գազետա.ռու»-ն` վկայակոչելով իրանական լրատվամիջոցները: Պատճառը Իրանի նավթային ընկերության հետ ստեղծված տարաձայնություններ են:
Իրանական պետական Petroleum Engineering and Development Co. ընկերության տնօրեն Նաջի Սադունին պնդում է, որ «Բելառուսնեֆտ»-ը չի կատարել պայմանագրով ստանձնած պարտավորությունները: Այն պետք է օրական 3,5 հազար բարել նավթ արտահաներ, իսկ գործնականում ոչ մի անգամ չի հաջողվել ցուցանիշը հասցնել 2,8 հազար բարելի:
Իրանից բացի, «Բելառուսնեֆտ»-ը նաեւ յուրացնում է Վենեսուելայի նավաթարդյունաբերությունը:
Դեռ 2007 թ. սեպտեմբերին Բելառուսը պայմանագիր է ստորագրել Իրանի կառավարության հետ Ջոֆեիր նավթահանքի վերամշակման համար: Նավթաարդյունահանման աշխատանքները սկսվել են 2009 թ.-ից:

No comments:

Post a Comment