Panorama.am. 17-8-2011- «Լեռնային Ղարաբաղի հիմնախնդիրը Կովկասի ամենադժվարին խնդիրներից է: Պաշտոնական մակարդակում կողմերի մոտեցումներում մերձեցում չի նկատվում: Ռուսաստանը, Իրանը, Թուրքիան շահագրգռված չեն Կովկասյան հիմնախնդրների լուծմամբ, սակայն դրանք ցանկացած պահի կարող են լայնամաշտաբ պատերազմների հանգեցնել: Այս մասին «Դեյ.ազ» լրատվական կայքին տված հարցազրույցում ասել է փորձագետ, քաղաքական գիտությունների թեկնածու Վիկտոր Չեռնոուսը:Նրա կարծիքով, հիմնախնդիրը պետք է կարգավորվի տարածաշրջանային ուժերի օժանդակությամբ:
Վերջինիս ընդգծմամբ, անհրաժեշտ է ակտիվացնել փորձագիտական երկխոսությունը, ժողովրդական դիվանագիտությունը, կողմերի գիտա-մշակութային կապերը, հանդիպումներ կազմակերպել երկիտասարդների հետ, իրականացնել երկկողմ տնտեսական նախագծեր:
No comments:
Post a Comment