Saturday, August 13, 2011

Քեմալ Քըլըչդարօղլու. Թուրքիայի արտաքին քաղաքականությունը չի լուծել երկու շատ կարևոր խնդիր

Panorama.am. 12-8-2011- Թուրքիայի ընդդիմադիր առաջնորդ, «Հանրապետական ժողովրդական կուակցության» ղեկավար Քեմալ Քըլըչդարօղլուն քննադատել է «Արդարություն և Զարգացում» կուսակցությանը, նշելով, որ կառավարությունը արտաքին քաղաքականության գործընթացում չի կատարել Թուրքիայի կարևոր խնդիրները, այս մասին է հայտնում «Hürriyet Daily News » պարբերականը:
Նշենք, որ Թուրքիան առաջնորդվում է «զրո խնդիր հարևանների հետ» քաղաքականությամբ և վարում է ԵՄ ինտեգրման քաղաքականություն: Սակայն ընդդիմադիրի կարծիքով այսօր Թուրքիան ունի խնդիրներ իր բոլոր հարևանների հետ և Թուրքիայի հարաբերությունները ԵՄ-ն հետ գտնվում են «սառած» վիճակում:
Քըլըչդարօղլուի կարծիքով Թուրքիայի ԱԳ նախարար Ահմեդ Դավութօղլուի` Սիրիայի նախագահի հետ բանակցությունները «շատ սխալ» քայլ էին:
Նա այս ամենում մեղադրում է ԱԶԿ կուսակցությանը, նշելով, որ կուսակցությունը օգտագործում է արտաքին քաղաքականությունը իր նեքին հարցերը լուծելու նպատակով:
Ընդդիմադիրը նաև մեղադրում է կառավարությանը, քաղաքական կուսակցություններին արտաքին քաղաքական զարգացումների վերաբերյալ իրազեկ չպահելու համար:
«Նրանք տեղեկացնում են ԱՄՆ-ին և մյուսներին, իրենք խորհուրդ են ստանում միայն արևմտյան տերություններից, բայց չեն փնտրում աջակցություն մեզանից: Նշենք նաև Մարձավոր Արևելքում մարդու իրավուքների խախտումների փաստը, որը պետք է վերահսկվեր և դատապարտվեր, սակայն ԱԶԿ-ն մինչև վերջերս անտեսել է Սիրիայում «բռնակալական կանոնը», և ուշադրություն է դարձրել դրան միայն այն ժամանակ, երբ արդեն մտադիր էր բարելավել հարաբերությունները Դամասկոսի հետ»,- հայտարարել է ընդդիմադիր առաջնորդը:
Սիրիայի նախագահի հայտարարության կապակցությամբ Քըլըչդարօղլուն նշել է. «Ասադի հետ հանդիպման ժամանակ վարչապետ Ռեջեփ Էրդողանի հայտարարությունը թե սպառվել է Թուրքիայի համբերությունը, կարծես պատերազմից առաջ հնչած զգուշացում լիներ: Նման գործարքը կարող է տարածաշրջանում ազդել Թուրքիայի հեղինակության վրա և «ծանր հարված» լինել»:

No comments:

Post a Comment