Tert.am. 12-8-2011- www.maps.google.com կայքում ԼՂ–ն և դրան հարակից շրջանները ներկայացվել են իրենց հայկական անվանումներով։ Ինչպես տեղեկանում ենք ադրբեջանական Apa.az կայքից, Google maps–ի նորացված տարբերակում ԼՂ–ին հարակից 7 շրջանները ներկայացված են հետևյալ անվանումներով՝ Քաշաթաղ (ադրբեջանական անվանումը՝ Լաչին), Քարվաճառ (ադրբեջանական անվանումը՝ Քելբաջար), Ակն (ադրբեջանական անվանումը՝ Աղդամ), Վարանդա (ադրբեջանական անվանումը՝ Ֆիզուլի), Կովսական (ադրբեջանական անվանումը՝ Զանգելան), Ջրական (ադրբեջանական անվանումը՝ Ջաբրաիլ), Սանասար (ադրբեջանական անվանումը՝ Կուբաթլի)։ Քարտեզում հայկական անվանումներով են ներկայացվել նաև Բերձորը (ադրբեջանական անվանումը՝ Լաչին), Ստեփանակերտը (ադրբեջանական անվանումը՝ Խանքենդի), Մարդակերտը (ադրբեջանական անվանումը՝ Ագդերե) և այլն:Հիշեցնենք, որ վերջերս ադրբեջանցիներին խիստ զայրացրել են այն, որ Google-ի նոր ծառայությունում` Google Voice-ում, Լեռնային Ղարաբաղը ներկայացվում է որպես Հայաստանի մաս։
No comments:
Post a Comment