Friday, August 19, 2011

Ասադը դադարեցնում է բոլոր ռազմական գործողությունները երկրում

Tert.am. 18-8-2011- Սիրիայի նախագահ Բաշար Ասադը ՄԱԿ–ի գլխավոր քարտուղար Բան Կի Մունի հետ հեռախոսային զրույցում նշել է, որ զինվորականները և ոստիկաններն ավարտել են բոլոր ռազմական գործողությունները իշխանությունների հրաժարականը պահանջող ցուցարարների դեմ։
«Գլխավոր քարտուղարը նշել է, որ ռազմական գործողությունները և զանգվածային ձերբակալությունները պետք է անհապաղ դադարեցվեն։ Նախագահ Ասադն ասել է, որ ռազմական և ոստիկանական գործողություններն արդեն դադարեցվել են»,– ասվում է ՄԱԿ–ի հաղորդագրության մեջ, որը մեջբերում է Reuters գործակալությունը։
Սիրիայում հակակառավարական ցույցերը սկսվեցին մարտի կեսերին Դարաա քաղաքում, այնուհետև տարածվեցին այլ շրջաններում։ Սիրիացի իրավապաշտանները հաղորդում են, որ մինչ այժմ կառավարական ուժերի հետ բախումներում զոհվել է շուրջ 2000 ցուցարար։

No comments:

Post a Comment