Panorama.am. 18-8-2011- «Իրանի բարձրաստիճան զինվորականներից մեկը վերջերս համոզմունք է հայտնել, որ Ադրբեջանի տարածքից Իսրայելը կարող է նախազգուշական հարված հասցնել Իրանի միջուկային հաստատություններին»:Այդ մասին հաղորդում է իրանական «իրդիփլոմասի.իռ» կայքը:
Տեղեկատվության մեջ նշվում է, որ Ադրբեջանի տարածքում Իսրայելի կողմից իրականացվող հետախուզական գործունեության մասին օգոստոսի 9-ին Ադրբեջանի նախագահին ուղղված նախագզուշական հայտարարության մեջ ակնարկել էր նաև ԻԻՀ ԶՈւ ԳՇ պետ Սեյյեդ Հասան Ֆիրուզաբադին:
Իրանական «թաբնաք.իռ» կայքն էլ, անդրադառնալով ԻԻՀ ԶՈւ ԳՇ պետի հայտարարության առթիվ Բաքվում Իրանի դեսպանության հայտարարությանը, նշում է. «Բաքվում Իրանի դեսպան Մոհամմադ Բաղեր Բահրամին պետք է բացատրություն տա, թե ինչու՞ է հերքել ԻԻՀ ԶՈւ ԳՇ պետ Ֆիրուզաբադիի` Ադրբեջանի նախագահին ուղղված հիմնավորված և հստակ հայտարարությունը: ԻԻՀ դեսպանության անփորձությունը պատճառ հանդիսացավ, որպեսզի պաշտոնական Բաքուն շահարկի գեներալ Ֆիրուզաբադիի ամբողջովին ճիշտ հայտարարությունը»:
Նշենք, որ Բաքվում Իրանի դեսպան Մոհամմադ Բաղեր Բահրամին` «թաբնաք.իռ» կայքին ուղղված նամակում նշել է. «Ի պատասխան Ադրբեջանի ԱԳՆ-ի գրավոր նոտայի, համաձայն Իրանի ԱԳ նախարարի հրամանի` ես խորհրդակցելով դեսպանության խորհրդականների հետ, պաշտոնական նոտան հանձնել եմ ադրբեջանական կողմին»:

No comments:
Post a Comment