«Լրագիր» 11-8-2011- Հայ ազգային կոնգրեսի երիտասարդ ակտիվիստների եւ ոստիկանության միջեւ տեղի ունեցած միջադեպից հետո Հայ ազգային կոնգրեսը տարածեց Հայտարարություն, որում մասնավորապես նշվում է. “Հայ Ազգային Կոնգրեսը դատապարտում է այս սադրանքը, դիտարկում այն որպես իշխանությունների արձագանք երկխոսության շրջանակներում սկսված արտահերթ ընտրությունների մասին բովանդակային քննարկմանը: Հայ Ազգային Կոնգրեսի ներկայացրած ծավալուն փաստաթուղթն, ըստ էության, անհարմար վիճակի մեջ է դրել վարչախմբին և նման քայլերով փորձ է արվում վիժեցնել բովանդակային այս քննարկումը: Սա ակնհայտորեն ցույց է տալիս, որ չունենալով փաստարկներ` արտահերթ նախագահական եւ խորհրդարանական ընտրությունների միջոցով օրինակարգ իշխանության ձեւավորման՝ Հայ Ազգային Կոնգրեսի հիմնավորումների վերաբերյալ, ռեժիմը դիմում է Կոնգրեսի դեմ պայքարում իր համար սովորական դարձած բիրտ ուժի կիրառմանը։ Բացառված չէ նաեւ, որ օգտվելով Սերժ Սարգսյանի՝ երկրից բացակայելու հանգամանքից, սրանով որոշ ուժեր փորձում են վիժեցնել Հայ Ազգային Կոնգրեսի եւ իշխանության միջեւ սկսված երկխոսությունը”։
Հայաստանի ոստիկանապետ Ալիկ Սարգսյանը, ներկայացնելով միջադեպի իր վարկածը, նույնպես ակնարկել է, որ սա սադրանք էր իր համակարգի դեմ, “պայքարի հնացած մեթոդ”: Նա ասել էր նաեւ, թե “ուզում են, թող երկխոսեն, չեն ուզում` թող չերկխոսեն, իր համակարգին թող չխառնեն”:
Իր հերթին, թե Կոնգրեսի, թե կոալիցիայի պատվիրակությունների անդամները պատրաստակամություն են հայտնում շարունակել երկխոսությունը, միմյանց մեղադրելով սակայն ցանկության բացակայության մեջ:
Արդյոք իսկապես տեղ ունի սադրանք` երկխոսությունը տապալելու նպատակով, եւ ո՞վ է դրա հեղինակը: Ընդհանրապես, երկխոսության դեմ են արտահայտվում Կոնգրեսից ու կոալիցիայից դուրս ուժերը, ինչպես նաեւ հենց կոալիցիայի ներկայացուցիչները: Հիշենք Գալուստ Սահակյանի ծաղրական խոսքերը Կոնգրեսի եւ ընդհանրապես երկխոսության մասին:
Արդյոք իշխանությունն է ուզում տապալել երկխոսությունը, քանի որ, ըստ Կոնգրեսի հայտարարության, “չունենալով փաստարկներ` արտահերթ նախագահական եւ խորհրդարանական ընտրությունների միջոցով օրինակարգ իշխանության ձեւավորման՝ Հայ Ազգային Կոնգրեսի հիմնավորումների վերաբերյալ, ռեժիմը դիմում է Կոնգրեսի դեմ պայքարում իր համար սովորական դարձած բիրտ ուժի կիրառմանը”: Թեեւ, նույն հայտարարության մեջ, Կոնգրեսը Սերժ Սարգսյանին առայժմ “մի կողմ է պահում” տեղի ունեցածից:
Արդյոք միջադեպը եղել է այնպես, ինչպես Ալիկ Սարգսյանն է ներկայացնում`Կոնգրեսի երիտասարդ ակտիվիստները, որոնց ոստիկանները դեմքով վաղուց են ճանաչում եւ տեսնելիս, ինչպես ոստիկանապետն է ասում, ձեռքները հետեւում են պահում, որ հանկարծ չդիպչեն, իրենք են սադրել այս միջադեպը: Այդ դեպքում, ստացվում է, որ Կոնգրեսն է ուզում տապալել երկխոսությունը:
Մյուս կողմից, սակայն, չի բացառվում, որ սադրանք ասելով Ալիկ Սարգսյանը նկատի ունի հենց իր համակարգին. Նա ասում է, թե ինքը հրաման է տվել, որ փաստաբաններին անմիջապես ներս թողնեն, սակայն փաստացի հրամանը չի կատարվել, նա ասում է նաեւ, թե չգիտե, թե ինչ վնասվածքներ են երիտասարդ ակտիվիստների մարմիններին:
Երեւում է, այս հարցերի պատասխանը կտրվի կարճատեւ արձակուրդից Սերժ Սարգսյանի վերադարձից հետո:

No comments:
Post a Comment