Thursday, August 11, 2011

Nabucco և ITGI նախագծերի ճակատագիրը կախված է Ադրբեջանից. թուրք նախարար

Tert.am.11-8-2011- Nabucco և Իտալիա–Թուրքիա–Հունաստան (ITGI) նախագծերի ճակատագիրը կախված է Բաքվի հետ «Շահդենիզ 2» հանքավայրի առնչությամբ կնքվելիք պայմանագրի ապագայից։ Այս մասին, ինչպես տեղեկացնում է 1news.az–ը, Անկարայում Շվեյցարիայի էներգետիկայի և շրջակա միջավայրի նախարար Դորիս Լոյտհարդի հետ հանդիպումից հետո ասել է Թուրքիայի էներգետիկայի նախարար Թաներ Յըլդըզը։
«Ադրբեջանական կողմի հետ բանակցությունները շարունակվում են, և միայն կոնկրետ համաձայնագրերի ստորագրումից հետո հնարավոր կլինի խոսել այդ խողովակաշարերով գազի արտահանման մասին»,– ասել է Թաներ Յըլդըզը։
Իր հերթին Դորիս Լոյտհարդն ասել է, որ ադրբեջանական գազը շատ կարևոր է Շվեյցարիայի և Եվրոպայի համար էներգետիկ անվտնագության տեսանկյունից։

No comments:

Post a Comment