Tuesday, November 29, 2011

Ջո Բայդենը մեկնում է Անկարա. օրակարգում հայ–թուրքական հարաբերություններն են

Tert.am. 29-11-2011- ԱՄՆ փոխնախագահ Ջո Բայդենը դեկտեմբերի 2-ին պատրաստվում է մեկնել Թուրքիա։ Այս մասին, ինչպես տեղեկացնում են թուրքական լրատվամիջոցները, հայտարարել է Բայդենի ազգային անվտանգության հարցով խորհրդական Տոնի Բլինքենը։
Բլինքենը տեղեկացրել է, որ ԱՄՆ փոխնախագահն Անկարայում հանդիպումներ է ունենալու Թուրքիայի նախագահ Աբդուլլահ Գյուլի և վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ։
Հանդիպումների ընթացքում ի թիվս այլ հարցերի քննարկվելու է նաև հայ–թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացը։
Դեկտեմբերի 3-ին Բայդենը Սստամբուլում մասնակցելու է Գլոբալ նախաձեռնության գագաթնաժողովին։ Թուրքիայից ԱՄՆ փոխնախագահը մեկնելու է Հունաստան և դեկտեմբերի 5-ին վերադառնալու է Միացյալ Նահանգներ։

No comments:

Post a Comment