Friday, January 20, 2012

Չիչեք. Դինքի սպանությունն ու դատավարությունը բացասաբար ազդեց Թուրքիայի համբավի վրա

Panorama.am. 20-1-2012- Թուրքիայի ազգային մեծ ժողովի (ԹԱՄԺ-TBMM) նախագահ Ջեմիլ Չիչեքը հանդես է եկել հեռուստաելույթով և խոսել օրակարգային որոշ հարցերի մասին, այդ թվում` Ֆրանսիայի սենատում Ցեղասպանության բանաձևի զարգացումների և Դինքի սպանության գործով կայացված դատավճռի մասին: Ինչպես հայտնում է թուրքական «Անկա» (Anka) լրատվական գործակալությունը, Չիչեքը խոստացել է, որ Անկարան բոլոր հնարավորությունները կտա այն պատմաբան հետազոտողներին, ովքեր կցանկանան ուսումնասիրել թուրքական արխիվները: «Խորհրդարանները միջազգային տրիբունալներ չեն: Դատավարություն չի կարող լինել: Դրանք պատմական իրադարձություններ են և չեն առնչվում օրենսդիր մարմինների հետ»,- նշել է Չիչեքը: Անդրադառնալով Հրանտ Դինքի սպանության գործով ընթացած խայտառակ դատավարությանը` Թուրքիայի խորհրդարանի նախագահը նշել է, որ վճռաբեկ դատարանում դեռ կքննվի կայացված վճիռը և այն ժամանակ ամբողջի գնահատականը կտրվի: Դինքի սպանությունն ու դատավարությունը, ըստ Չիչեքի, բացասական ազդեցություն ունեցան թե Թուրքիայի համբավի և թե ներքին խաղաղության վրա:

No comments:

Post a Comment