Tert.am. 20-1-2012- «Ֆրիդոմ հաուզ» (Freedom House) միջազգային իրավապաշտպան կազմակերպությունը հրապարակել է «Ազատությունն աշխարհում 2012» զեկույցը։ Ինչպես տեղեկանում ենք «Ազատություն» ռադիոկայանից, զեկույցում Հայաստանի գնահատականը մնացել է անփոփոխ. անցյալ տարվա նման, Հայաստանը գնահատվել է որպես «մասամբ ազատ» երկիր:
«Արդեն տաս տարի շարունակ Հայաստանը դասվում է մասամբ ազատ երկրների շարքը»,–հաղորդում է ռադիոկայանը։
Մասամբ ազատ երկրները, ըստ «Ֆրիդոմ հաուզի», այն պետություններն են, որտեղ քաղաքական իրավունքների ու քաղաքացիական ազատությունների հանդեպ բավարար հարգանք չի դրսևորվում, օրենքի իշխանությունը թույլ է, ու չնայած բազմակարծության որոշակի մակարդակ կա, այդուհանդերձ, քաղաքական դաշտում ընդամենը մեկ կուսակցություն է գերիշխում։ Զեկույցի հեղինակները նշում են, որ որ այս խմբում ընդգրկված երկրները, որպես կանոն, տուժում են կոռուպցիայից:
«Ազատությունը» հավելում է, որ անփոփոխ է մնացել նաև Լեռնային Ղարաբաղի գնահատականը, որն ընդգրկված է վիճահարույց տարածքների ցանկում։ Զեկույցում Ղարաբաղը բնութագրվել է որպես անազատ՝ երկիր, որտեղ բացակայում են հիմնական քաղաքական իրավունքները, իսկ քաղաքացիական ազատությունները շարունակաբար ոտնահարվում են։
Ամփոփելով ողջ աշխարհում 2011 թ. արձանագրված զարգացումները՝ հեղինակավոր կազմակերպությունն առաջին հերթին առանձնացրել է «արաբական գարունը» (Հյուսիսային Աֆրիկայի և Մերձավոր Արևելքի երկրներում տեղի ունեցած հեղափոխոխութուններն ու սկսված հեղափոխական շարժումներն այլ կերպ «արաբական գարուն»–են անվանվում– Tert.am)՝ փաստելով, որ դրանք բռնապետական վարչակարգերին նետված ամենալուրջ մարտահրավերն էին՝ Խորհրդային Միության փլուզումից ի վեր։ «Արաբական գարունը ողջ աշխարհին ցույց տվեց, որ ժողովրդավարության զարթոնքն ու զարգացումը հնարավոր է անգամ ամենաբռնապետական երկրներում», - «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում ասել է Վաշինգտոնում գործող կազմակերպության ուսումնասիրությունների գծով փոխնախագահ Արչ Փուդինգթոնը և մանրամասնել,– Մերձավոր Արևելքը տասնամյակներ շարունակ անհաղորդ էր ժողովրդավարության ալիքներին, որ բռնկվում էին աշխարհի մյուս անկյուններում՝ 70, 80 և 90-ականներին, այժմ, սակայն, զարգացումներ են արձանագրվում նաև այդ տարածաշրջանում. մարդիկ այլևս չեն ուզում համակերպվել իշխանավարման հին ու բռնապետական մեթոդների հետ, և այս առումով մենք կարծում ենք, որ անցած տարին ավելի շատ լավատեսության առիթ տվեց, քան հիասթափության»։
«Վերջին տարիների ընթացքում առաջին անգամ 2011թ. սեփական ժողովրդի հետ բիրտ վերաբերվող ղեկավարները հայտնվեցին պաշտպանվողի կարգավիճակում», - փաստում է զեկույցը և հիշեցնում,– «Տապալվեցին Եգիպտոսի, Թունիսի, Լիբիայի բռնապետ ղեկավարները, Ռուսաստանում Պուտինի իշխանավարման 12 տարիների մեջ առաջին անգամ ի հայտ եկավ լուրջ ներքաղաքական ճգնաժամ, և, առանց նոր ընդդիմադիր գործչի ուղղորդման, հազարավոր մարդիկ փողոց դուրս եկան` սեփական իրավունքները պաշտպանելու համար»։
Ըստ զեկույցի` հետխորհրդային տարածքում հետընթաց են արձանագրել երեք պետություն, այդ թվում` Ադրբեջանը (Ադրբեջանում, չնայած անցյալ տարվա համեմատ «քաղաքական իրավունքներ» և «քաղաքացիական ազատություններ» ցուցանիշների անփոփոխ մնալու հանգամանքին, գրանցվել է «քաղաքացիական ազատություններ» ցուցանիշի բացասական միտում. «քաղաքական իրավունքներ» և «քաղաքացիական ազատություններ» ցուցանիշները մնացել են անփոփոխ` «6» և «5» մակարդակների վրա-Tert.am)։ Առանց այդ էլ անազատ համարվող երկիրը, ըստ միջազգային կազմակերպության, 2011թ. ավելի է զիջել դիրքերը՝ «ընդդիմադիր ակտիվիստներին ձերբակալելու, ցույցերը ցրելու, միջազգային մամուլը չեզոքացնելու և հանուն լայնածավալ քաղաքաշինական ծրագրերի քաղաքացիներին սեփական տներից զրկելու պատճառով»։
«Էներգետիկ ոլորտում ունեցած իր հարստության պատճառով Իլհամ Ալիևը ամբարտավան է ու լի իր ստեղծած համակարգի նկատմամբ վստահությամբ: Այնպես որ նա բոլորովին հակված չէ ներողություն հայցել իր բռնապետության համար կամ քննարկել բարեփոխումների հնարավորությունը», - ասում է «Ֆրիդոմ հաուզ»-ի ներկայացուցիչը:
ԱՊՀ-ի տարածքում 2011թ. հետընթաց են արձանագրել նաև Ուկրաինան և Ղազախստանը:
Վրաստանը, անցյալ տարվա նման, գնահատվել է որպես «մասամբ ազատ» երկիր, որի «Քաղաքական իրավունքներ» և «Քաղաքացիական ազատություններ» ցուցանիշները մնացել են նույնը։
Զեկույցի համաձայն՝ լուրջ մտահոգության առիթ են շարունակում մնալ վատերից վատթարների շարքում ընդգրկված Թուրքմենստանը, Ուզբեկստանն ու Բելառուսը։
Ընդհանուր առմամբ, դիտարկված 195 երկրների մեջ, ըստ «Ֆրիդոմ հաուզի», ազատ են ընդամենը 87-ը, որտեղ ապրում է աշխարհի բնակչության մոտ 43 տոկոս.
Friday, January 20, 2012
Հայաստանն ու Վրաստանը՝ «մասամբ ազատ», ԼՂ–ն ու Ադրբեջանը՝ «անազատ». Freedom House–ը Հարավային Կովկասում առաջընթաց չի արձանագրել

No comments:
Post a Comment