Wednesday, January 25, 2012

Թուրքիայի փուքսը կամաց իջնում է

«Լրագիր» 24-1-2012- Ինչպես հայտնում է Արմենպրեսը, Թուրքիայի խորհրդարանում իշխող Արդարություն եւ զարգացում կուսակցության խմբակցության նիստի ժամանակ, այդ կուսակցության առաջնորդ Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիբ Էրդողանը հայտարարել է, որ Թուրքիան մի քանի ամսով հետաձգում է Ֆրանսիայի հանդեպ պատժամիջոցի կիրառումը, ինչով սպառնացել էր Ֆրանսիայի Սենատում հայերի ցեղասպանության ժխտումը քրեականացնող օրենքի ընդունման դեպքում: «Մենք կսպսենք` տեսնելու, թե ինչ տեղի կունենա առաջիկա ամիսներին, ապա կձեռնարկենք մեր պատասխան քայլերը: Առկա կոնֆլիկտը չպետք է վերաճի լայնամասշտաբ խնդրի», ասել է Էրդողանը: Նա հայտարարել է, թե «Թուրքիայի համար օրինագիծը գոյություն չունի»: «Ֆրանսիայի ռասիստական վարքը մեզ հնարավորություն չի տալիս, որ մեր հարաբերությունները նախկինի նման լինեն: Չենք կարող թույլ տալ, որ մեր հաշվին մարդիկ ընտրություններ հաղթեն», հայտարարել է Թուրքիայի վարչապետը: Էրդողանը ֆրանսիական մտավորականությանը և քաղաքական գործիչներին սթափության կոչ է արել և որակել օրինագծը որպես ռասիզմի դրսևորում և բռնություն մտքի ազատության նկատմամբ: Նա նաև հիշեցրել է, թե Սարկոզիի պապը ծնվել է Օսմանյան կայսրության տարածքում և Իսպանիայից փախած հրեայի շառավիղ է, իսկ Սարկոզին խաղում է Թուրքիայի թշնամու դեր:

No comments:

Post a Comment