Tert.am. 24-1-2012- Ֆրանսիայի Սենատի կողմից Հայոց ցեղասպանության ժխտումը քրեականացնող օրինագծի ընդունումից հետո այդ երկրի արտգործնախարար Ալեն Ժյուպեն Անկարային «հանդարտության» կոչ է արել։
«Ես հանդարտության կոչ եմ անում, Թուրքիայում բազմաթիվ ֆրանսիական ձեռնարկություններ են գործում, մեզ կարևոր առևտրային և տնտեսական հարաբերություններ են կապում»,–ասել է Ժյուպեն՝ ավելացնելով, որ ինքն Անակարային «ձեռք է մեկնում» և հույս ունի, որ մի օր այն կսեղմեն։
Ֆրանսիայի արտգործնախարարն ընդգծել է, որ Սենատի որոշումը «անժամանակ է»՝ հրաժարվելով այլ մեկնաբանություններից։
Ֆրանսիայի Սենատը հունվարի 23–ի լույս 24–ի գիշերը ձայների 127 կողմ և 86 դեմ հարաբերակցությամբ ընդունեց ցեղասպանությունների ժխտումը քրեականացնելու մասին օրինագիծը (օրինագիծը վերաբերում է Ֆրանսիայի կողմից ճանաչված ցեղասպանությունների ժխտման քրեականացմանը։ Ֆրանսիան Հայոց ցեղասպանությունից բացի ճանաչել է նաև հրեաների ցեղասպանությունը՝ Հոլոքոստը, որի ժխտումն արդեն իսկ քրեականացված է Ֆրանսիայում):
Նոր օրինագծի համաձայն՝ Ֆրանսիայում Հայոց ցեղասպանությունը ժխտողներին 1 տարվա ազատազրկում է սպառնում և 45.000 եվրո տուգանք։
Օրինագիծն այժմ պետք է ներկայացվի Ֆրանսիայի նախագահ Նիկոլա Սարկոզիի ստորագրմանը։
Wednesday, January 25, 2012
Ալեն Ժյուպեն Անկարային «հանդարտության» կոչ է արել

No comments:
Post a Comment