News.am. 23-1-2012- Թուրքիայում վճռաբեկ դատարանը մերժել է Հրանտ Դինքի սպանությունն իրականացրած Օգյուն Սամասթի փաստաբանի հայցը, ով պահանջում էր ազատ արձակել Սամասթին:
Թուրքական Hurriyet-ի փոխանցմամբ՝ Օգյուն Սամասթի փաստաբանը հայցում պահանջել էր ազատ արձակել իր պաշտպանյալին, քանի որ Թուրքիայի դատական նոր օրենքներով մեղադրյալը 5 տարին լրանալուց հետո պետք է ազատ արձակվի։ Վճռաբեկը մերժել է հայցը՝ մատնանշելով Սամասթի դատապարտման տարեթիվը՝ 2011-ի հուլիսի 25, ըստ որի Սամասթը մինչեւ դատավճիռը կալանքի տակ է եղել 4 տարի 6 ամիս։
Նշենք, որ Օգյուն Սամասթի փաստաբանի դիմումի համաձայն՝ նրա գործը տեղափոխվել էր Ստամբուլի անչափահասների համար նախատեսված դատարան, քանի որ փաստաբանը հիմնավորել էր, թե սպանության պահին Սամասթը անչափահաս է եղել։
Անչափահասների գործերով դատարանը Դինքի սպանությունն իրականացրած Օգյուն Սամասթին դատապարտել է 21 տարի 6 ամիս ազատազրկման՝ կանխամտածված սպանության համար եւ 1 տարի 4 ամիս՝ անօրինական զենք կրելու համար։ Ըստ այդմ, Սամասթի պատժաչափը հասել է 22 տարի 10 ամսվա:
Հիշեցնենք, որ հունվարի 17-ին թուրքական դատարանը Դինքի սպանության գործում Յասին Հայալին մեղավոր ճանաչեց սպանությունը ծրագրավորելու եւ կազմակերպելու մեղադրանքով եւ դատապարտեց ցմահ ազատազրկման։ Սպանության ուղղորդողներից Էրհան Թունջելը Դինքի սպանության գործով անմեղ ճանաչվեց եւ դատապարտվեց 10 տարի 6 ամիս պատժաչափի՝ Mc Donald’s-ի պայթյունի համար։ Սակայն դատարանը նրան ազատ արձակման որոշում է կայացրել` հաշվի առնելով, որ նա այսքան ժամանակ գտնվել է կալանքի տակ: Համապատասխան գործընթացից հետո Էրհան Թունջելը ազատ է արձակվել:
Monday, January 23, 2012
Թուրքիայում վճռաբեկը մերժել է ազատ արձակել Դինքին սպանողին

No comments:
Post a Comment