News.am. 26-1-2012- Թուրքական Vatan-ի լրագրող Մուսթաֆա Մութլուն վերջերս Թուրքիայի էկրաններին բարձրացած եւ նույնասեռական մի տղայի կյանքին պատմող ֆիլմի միջոցով խիստ քննադատության է ենթարկել Թուրքիայի զինված ուժերին՝ մասնավորապես դիմելով Թուրքիայի զինված ուժերի հասարակության հետ կապերի վարչության պետ, գեներալ Բաքի Քավունին։
Թուրք լրագրողը դիմել է գեներալ Քավունին՝ ասելով. «Նախորդ շաբաթ մի ֆիլմ ցուցադրվեց, անունն էլ «Զեննե»։ Որպես զինված ուժերի խոսնակ, հավատում եմ, որ բացատրություն կտաք ֆիլմում ներկայացված պնդումներին։
Ըստ պնդումների, որոնց մասին ես դեռ չէի լսել, բանակում ծառայել չցանկացող նույնասեռականները պետք է ապացուցեն իրենց սեռական կողմնորոշումը։ Դրա համար զինվորական բժիշկներից կազմված հանձնաժողովը նրանցից պահանջում է հարաբերությունների ժամանակ արված լուսանկարներ։ Այս լուսանկարներն էլ կցվում են այդ անձանց գործերին եւ պահվում։
Դրա համար էլ աշխարհի ամենամեծ պոռնոարխիվը գտնվում է Թուրքիայի զինված ուժերում։ Նշվում է, որ այն անձինք, ովքեր լուսանկարներ չեն բերում, նրանց նկատմամբ այնպիսի փորձ են իրականացնում, որ...։ Ոչ իմ դաստիարակությունը, ոչ էլ մարդկությունը թույլ չի տալիս դա այստեղ գրեմ։
Այս հակամարդկային ամոթի մասնակիցները՝ թույլտվություն տվողներն ու իրականացնողներն ինչո՞վ են տարբերվում Իրաքում եւ Աֆղանստանում գերիների նկատմամբ սեռական բռություն կիրառող զինվորներից։
Դուք որպես թուրքական զինված ուժերի հրամանատար դեռ կարիքը չե՞ք զգում, որ այս պնդմանը պատասխան տաք»,-նշել է թուրք լրագրողը։
Նշենք, որ «Զեննե» ֆիլմը նկարահանվել է իրական պատմության հիման վրա, որը ներկայացնում է մի նույնասեռականի կյանքը, ում ընտանիքը չհամակերպվելով նրա կողմնորոշման հետ, սպանում է նրան։
Thursday, January 26, 2012
Թուրքական բանակից գեյերին ազատելու համար պահանջում են ակտի լուսանկարները կամ ստիպում են...

No comments:
Post a Comment