Thursday, January 26, 2012

Իսրայելը պետք է վերջ տա այս ֆարսին և ճանաչի Հայոց ցեղասպանութունը. Իսրայել Չառնի

Tert.am. 25-1-2012- «Իսրայելը պետք է վերջ տա այս ֆարսին և ճանաչի Հայոց ցեղասպանությունը»,–անգլալեզու The Jerusalem Post պարբերականում գրել է Երուսաղեմի Հոլոքոստի և ցեղասպանությունների ինստիտուտի տնօրեն Իսրայել Չառնին։ «Փաստերն ակնհայտ են. Թուրքիան ցեղասպանություն է իրականացրել, որի ժամանակ 1,5 մլն հայ է սպանվել,– գրում է պրոֆեսորը և հավելում,– Մեզ՝ հրեաներիս և իսրայելցիներիս համար, սակայն, այն ավելի մեծ նշանակություն ունի. Բար Իլան համալսարանի իսրայելցի պրոֆեսորներից մեկը Հայոց ցեղասպանությունը բնութագրել էր որպես Հոլոքոստի համար «գլխավոր փորձ»։ Մենք նաև գիտենք, որ Հիտլերը հրեաների «հետևից գալիս» առաջնորդվել է Հայոց ցեղասպանության նախադեպով։ Պրոֆեսորը հիշեցնում է նաև, որ ցեղասպանությունների ժխտումը հենց «ցեղասպանության վերջին փուլն է»։ Իսրայելի խորհրդարանի՝ Կնեսետի կրթության և մշակույթի հանձնաժողովում 2011թ. դեկտեմբերին քննարկման դրվեց Հայոց ցեղասպանության ճանաչման, ինչպես նաև ապրիլի 24–ն Իսրայելում Հայոց ցեղասպանության հիշատակի օր ճանաչելու մասին բանաձևերը, որոնք, սակայն, այդպես էլ քվեարկության չդրվեցին։ Հաղորդվեց, որ հանձնաժողովը հետաձգել է բանաձևի վերաբերյալ քվեարկությունը, որպեսզի խորհդարանականներին հնարավորություն տա ուսումնասիրել Հայոց ցեղասպանության մասին այլ երկրների խորհրդարանների բանաձևերը։

No comments:

Post a Comment