Tuesday, January 24, 2012

Թուրքիայի ԱԳՆ-ն արձագանքել է Ֆրանսիայի Սենատի որոշմանը

Թուրքական Anadolu գործակալության փոխանցմամբ՝ Թուրքիայի ԱԳՆ-ը քննադատել է Ֆրանսիային, որի Սենատը գիշերը հավանության արժանացրեց Հայոց ցեղասպանության հերքումը քրեականացնող օրինագիծը։ Թուրքիայի ԱԳՆ-ն Ֆրանսիայի այդ քայլը որակել է որպես «անպատասխանատու ակտ». «Մենք կտրականապես դատապարտում ենք այդ որոշումը, որը բոլոր ոլորտներում կասկածելի է և իրենից ներկայացնում է անպատասխանատվության օրինակ։ Թուրքիան ձեռնարկելու է բոլոր անհրաժեշտ միջոցները Ֆրանսիայի Սենատի ընդունած որոշման դեմ պայքարելու համար։ Մենք մեր դիրքորոշումը հայտնելու ենք բոլոր հնարավոր տրիբունաներից»։

No comments:

Post a Comment