Tuesday, January 24, 2012

Թուրքիայի դպրոցներում թույլատրվել է կարդալ հայկական «Ակոս» թերթը

News.am. 24-1-2012- Թուրքիայի դպրոցներում տեղադրված համակարգիչներով այսուհետ հնարավոր կլինի մուտք գործել Ստամբուլի հայկական «Ակոս» շաբաթաթերթի կայքը։ Այս թեմայի հետ կապված CNNtuk-ի հարցերին է պատասխանել Türk Telekom-ի պատասխանատուն՝ նշելով, որ «Ակոս»-ի կայքը եղել է Ազգային կրթության նախարարության կողմից դպրոցների համար արգելված կայքերի ցանկում։ Նշվում է, որ մամուլում այս մասին լուրերից հետո Türk Telekom-ը կապվել է «Ակոս»-ի խմբագրության հետ, որից հետո «Ակոս»ի կայքը հանվել է դպրոցներում արգելված կայքերի ցանկից։

No comments:

Post a Comment