News.am. 21-1-2012- Հայաստանի, Ռուսաստանի, Ադրբեջանի նախագահների` հունվարի 23-ին Սոչիում նախատեսված հանդիպումից բեկում պետք չէ ակնկալել: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց Սեւծովյան-կասպյան տարածաշրջանի քաղաքական եւ սոցիալական հետազոտությունների ինստիտուտի աշխատակից, Ռուսաստանի ԳԱ Կենտրոնական Ասիայի եւ Կովկասի հարցերով հետազոտական կենտրոնի փորձագետ Անդրեյ Արեշեւը: Նրա խոսքով` լավատեսական կանխատեսումներն այնքան էլ շատ չեն:
«Հայաստանում, Ադրբեջանում եւ Ղարաբաղում փորձագիտական շրջանակները հակված են այդ հանդիպումը ֆորմալ համարել: Բացի ամեն ինչից, դա է մատնացույց անում հակամարտության կողմերի բավականին թուլացած դիվանագիտական ակտիվությունը»,- նշեց փորձագետը` ավելացնելով, որ, ընդհանուր առմամբ, բոլորը թերահավատորեն են տրամադրված:
Արեշեւի խոսքով` նման տրամադրվածությանը նպաստում է նաեւ այն, որ Ռուսաստանի նախագահ Մեդվեդեւը շուտով թողնելու է պաշտոնը, իսկ դա կարող է նոր երանգ մտցնել ղարաբաղյան հակամարտության կարգավորման հարցում ՌԴ միջնորդական առաքելության մեջ:
Ամփոփելով` զրուցակիցը նշեց, որ երեք նախագահների նախորդ հանդիպումից ի վեր ոչ մի էական բան տեղի չի ունեցել, իրավիճակը «շարունակում է փակուղային մնալ»:
Saturday, January 21, 2012
Սոչիում Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահների հանդիպումից չարժե նոր բան ակնկալել. Արեշեւ

No comments:
Post a Comment