HayNews.am. 20-1-2012- Հունվարի 19-ին Ստոկհոլմում կայացել է հիշատակի երեկո` նվիրված «Ակօս» շաբաթաթերթի խմբագրապետ Հրանտ Դինքի սպանության հինգերորդ տարելիցին:
Դինքը սպանությունից մեկ ամիս առաջ այցելել էր Շվեդիայի մայրաքաղաքում գտնվող Աշխատավորների կրթական կենտրոն: Հենց այստեղ էլ երեկ տեղի են ունեցել հայ լրագրողի հիշատակի երեկոն:
Երեկոյի ընթացքում ցուցադրվել են Դինքի լուսանկարները, ներկայացվել նրա անցած ուղին և արած գործերը: Երեկոյին մասնակցել է նաև Եվրոպայի լրագրողների ֆեդերացիայի նախագահ Առնե Քյոնիգը:
Վերջինս, խոսելով Դինքի սպանության գործով դատաքննությունից, խիստ քննադատության է ենթարկել թուրքական դատարանի աշխատանքը:
Երեկոյի մյուս մասնակիցները ևս, ովքեր ներկայացրել են եվրոպական տարբեր երկրները, իրենց դժգոհությունն են հայտնել Դինքի մարդասպանների դեմ դատավարությունից և կոչ արել Թուրքիային հետևողական ու արդար լինել:
Saturday, January 21, 2012
Ստոկհոլմ. Դինքի հիշատակի երեկոյին քննադատել են Թուրքիային
HayNews.am. 20-1-2012- Հունվարի 19-ին Ստոկհոլմում կայացել է հիշատակի երեկո` նվիրված «Ակօս» շաբաթաթերթի խմբագրապետ Հրանտ Դինքի սպանության հինգերորդ տարելիցին:
Դինքը սպանությունից մեկ ամիս առաջ այցելել էր Շվեդիայի մայրաքաղաքում գտնվող Աշխատավորների կրթական կենտրոն: Հենց այստեղ էլ երեկ տեղի են ունեցել հայ լրագրողի հիշատակի երեկոն:
Երեկոյի ընթացքում ցուցադրվել են Դինքի լուսանկարները, ներկայացվել նրա անցած ուղին և արած գործերը: Երեկոյին մասնակցել է նաև Եվրոպայի լրագրողների ֆեդերացիայի նախագահ Առնե Քյոնիգը:
Վերջինս, խոսելով Դինքի սպանության գործով դատաքննությունից, խիստ քննադատության է ենթարկել թուրքական դատարանի աշխատանքը:
Երեկոյի մյուս մասնակիցները ևս, ովքեր ներկայացրել են եվրոպական տարբեր երկրները, իրենց դժգոհությունն են հայտնել Դինքի մարդասպանների դեմ դատավարությունից և կոչ արել Թուրքիային հետևողական ու արդար լինել:
No comments:
Post a Comment