Friday, January 20, 2012

Մամեդյարովն ու Լավրովը հանդիպել են

Tert.am. 20-1-2012- Ադրբեջանի արտգործնախարար Էլմար Մամեդյարովը երեկ Մոսկվայում հանդիպել է ռուսաստանցի իր գործընկեր Սերգեյ Լավորվի հետ։ Ինչպես հաղորդում են ադրբեջանական լրատվամիջոցները, հանդիպմանը կողմերը քննարկել են ինչպես երկկողմ հարաբերություններին, այնպես էլ Հայաստանի, Ռուսաստանի, Ադրբեջանի նախագահների առաջիկա հանդիպման նախապատրաստական աշխատանքներին առնչվող հարցեր։ Նշենք, որ եռակողմ հանդիպման օրակարգում է լինելու ԼՂ հակամարտության կարգավորումը։ Լավրովը և Մամեդյարովը Ռուսաստանում Ադրբեջանի և Ադրբեջանում Ռուսաստանի դիվանագիտական ներկայացուցչությունների տեղակայման համար անշարժ գույքի փոխադարձ տրամադրման մասին միջպետական պայմանագիր են կնքել։

No comments:

Post a Comment