Friday, January 20, 2012

Թուրքիայի քրդական կուսակցությունը կրկին չի ստորագրել հայկական բանաձեւը քննադատող փաստաթղթի տակ

News.am. 20-1-2012- Թուրքիայի խորհրդարանական 3 կուսակությունները բացառությամբ՝ քրդական «Խաղաղություն եւ ժողովրդավարություն» կուսակցության, Ֆրանսիայի Սենատին կոչ-բանաձեւ են ընդունել, որում կոչ է արվում Սենատի անդամներին՝ կողմ չքվեարկել հայկական բանաձեւի օգտին։ Թուրքական Sabah-ի փոխանցմամբ՝ Թուրքիայի խորհրդարանի արտաքին հարաբերությունների հանձնաժողովում ընդունված կոչ-բանաձեւի տակ չի ստորագրել «Խաղաղություն եւ ժողովրդավարություն» կուսակցության պատգամավոր Նազմի Գյուրը։ Նշենք, որ Ֆրանսիայի ազգային ժողովում Հայոց ցեղասպանությանժխտումքը քրեականացնող օրինագծի քվեարկության ժամանակ Թուրքիայի խորհրդարանի 3 կուսակցությունները կրկին համատեղ քննադատական բանաձեւ էին ընդունել, որի տակ հրաժարվել էր ստորագրել քրդական «Խաղաղություն եւ ժողովրդավարություն» կուսակցությունը։ Քրդական կուսակցության խորհրդանական խմբակցության փոխնախագահ Հասիփ Քափլանը հայտարարել է, թե փաստաթուղթը չի արտացոլում այն ժամանակաշրջանի իրականությունը, որի պատճառով էլ չեն ստորագրում այն։ Այդ դեպքից օրեր առաջ քրդական կուսակցության մեկ այլ պատգամավոր խորհրդարանում ասել էր թե Թուրքիայում կոտորելու մշակույթ կա եւ հիշատակել 1915-ին հայերին կոտորելու փաստը։

No comments:

Post a Comment