Monday, January 23, 2012

Խորհրդային լեգենդար հետախույզ Գևորգ Վարդանյանի վերջին հարցազրույցը

Համացանցում հայտնվել է 2011թ. հունվարի 10-ին կյանքից հեռացած խորհրդային լեգենդար հետախույզ Գևորգ Վարդանյանի վերջին տեսահարցազրույցը: Ներկայացնում ենք մի հատված ԵՊՀ ուսանողների հետ հանդիպումից։ Գ. Վարդանյան - Դեռ չէր լրացել 16 տարեկանս, երբ կապվեցի խորհրդային հետախուզության հետ: Դա 1940 թվականի փետրվարի 4-ին էր: Այդ ժամանակ հետախուզության ղեկավարն Իվան Իվանովիչ Աղայանցն էր: Այդ ժամանակներից արդեն անցել է 70 տարի: Պետք է ասեմ, որ առանց հայրենիքի մեզնից յուրաքանչյուրը ոչինչ է, բայց երբ հայրենիքը թիկունքիդ է, դու մարդ ես: -Հարց - Եթե Դուք նորից լինեիք 18 տարկան և ունանայիք ընտրության հնարավորություն, արդյո՞ք կդառնայիք հետախույզ: Գ. Վարդանյան – Անպայման: -Գ. Մելիքյան (ԵՊՀ արևելագիտության ֆակուլտետի դեկան) – Եկեք այս մարդուն, այս կենդանի լեգենդին, ում կերպարով մենք պետք է առաջնորդվենք կյանքում, ասենք շնորհակալություն։ Գ. Վարդանյան – Ես միշտ հպարտացել եմ ձեզնով և այն ամենով, ինչ Դուք արել եք հայրենիքի և Ղարաբաղի համար։ Մենք մեր ամբողջ կյանքը նվիրաբերել ենք հայրենիքին ծառայությանը: Ղեկավարները կարող են փոխվել, բայց հայրենիքը մեկն է: Մենք շատ ենք , բայց հայրենիքը մի հատ է բոլորի համար:

No comments:

Post a Comment