Համացանցում հայտնվել է 2011թ. հունվարի 10-ին կյանքից հեռացած խորհրդային լեգենդար հետախույզ Գևորգ Վարդանյանի վերջին տեսահարցազրույցը:
Ներկայացնում ենք մի հատված ԵՊՀ ուսանողների հետ հանդիպումից։
Գ. Վարդանյան - Դեռ չէր լրացել 16 տարեկանս, երբ կապվեցի խորհրդային հետախուզության հետ: Դա 1940 թվականի փետրվարի 4-ին էր: Այդ ժամանակ հետախուզության ղեկավարն Իվան Իվանովիչ Աղայանցն էր: Այդ ժամանակներից արդեն անցել է 70 տարի:
Պետք է ասեմ, որ առանց հայրենիքի մեզնից յուրաքանչյուրը ոչինչ է, բայց երբ հայրենիքը թիկունքիդ է, դու մարդ ես:
-Հարց - Եթե Դուք նորից լինեիք 18 տարկան և ունանայիք ընտրության հնարավորություն, արդյո՞ք կդառնայիք հետախույզ:
Գ. Վարդանյան – Անպայման:
-Գ. Մելիքյան (ԵՊՀ արևելագիտության ֆակուլտետի դեկան) – Եկեք այս մարդուն, այս կենդանի լեգենդին, ում կերպարով մենք պետք է առաջնորդվենք կյանքում, ասենք շնորհակալություն։
Գ. Վարդանյան – Ես միշտ հպարտացել եմ ձեզնով և այն ամենով, ինչ Դուք արել եք հայրենիքի և Ղարաբաղի համար։ Մենք մեր ամբողջ կյանքը նվիրաբերել ենք հայրենիքին ծառայությանը: Ղեկավարները կարող են փոխվել, բայց հայրենիքը մեկն է: Մենք շատ ենք , բայց հայրենիքը մի հատ է բոլորի համար:Monday, January 23, 2012
Խորհրդային լեգենդար հետախույզ Գևորգ Վարդանյանի վերջին հարցազրույցը
Համացանցում հայտնվել է 2011թ. հունվարի 10-ին կյանքից հեռացած խորհրդային լեգենդար հետախույզ Գևորգ Վարդանյանի վերջին տեսահարցազրույցը:
Ներկայացնում ենք մի հատված ԵՊՀ ուսանողների հետ հանդիպումից։
Գ. Վարդանյան - Դեռ չէր լրացել 16 տարեկանս, երբ կապվեցի խորհրդային հետախուզության հետ: Դա 1940 թվականի փետրվարի 4-ին էր: Այդ ժամանակ հետախուզության ղեկավարն Իվան Իվանովիչ Աղայանցն էր: Այդ ժամանակներից արդեն անցել է 70 տարի:
Պետք է ասեմ, որ առանց հայրենիքի մեզնից յուրաքանչյուրը ոչինչ է, բայց երբ հայրենիքը թիկունքիդ է, դու մարդ ես:
-Հարց - Եթե Դուք նորից լինեիք 18 տարկան և ունանայիք ընտրության հնարավորություն, արդյո՞ք կդառնայիք հետախույզ:
Գ. Վարդանյան – Անպայման:
-Գ. Մելիքյան (ԵՊՀ արևելագիտության ֆակուլտետի դեկան) – Եկեք այս մարդուն, այս կենդանի լեգենդին, ում կերպարով մենք պետք է առաջնորդվենք կյանքում, ասենք շնորհակալություն։
Գ. Վարդանյան – Ես միշտ հպարտացել եմ ձեզնով և այն ամենով, ինչ Դուք արել եք հայրենիքի և Ղարաբաղի համար։ Մենք մեր ամբողջ կյանքը նվիրաբերել ենք հայրենիքին ծառայությանը: Ղեկավարները կարող են փոխվել, բայց հայրենիքը մեկն է: Մենք շատ ենք , բայց հայրենիքը մի հատ է բոլորի համար:
Subscribe to:
Post Comments (Atom)

Tehran Time
Yerevan Time

No comments:
Post a Comment